Համայնքի ղեկավարն ընդունեց «Արմաթն օդում» լաբորատորիայի սաներին

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Օրերս համայնքի ղեկավար Հովսեփ Առաքելյանը հյուրընկալել էր «Արմաթն օդում» ինժեներական լաբորատորիայի սաներին, ղեկավար՝ Ալբերտ Աբրահամյանի գլխավորությամբ։

Աշխատանոցի սաները համայնքի ղեկավարին ներկայացրել են իրենց ուսումնական գործընթացը, կատարված, ինչպես նաև մոտ ապագայում կատարվելիք աշխատանքները։

Համայնքի ղեկավարն իր հերթին ողջունել և շնորհակալություն է հայտնել սաներին՝ այսչափ սիրով ու եռանդով սովորելու ու հայրենիքի համար կարևորագույն աշխատանքներ կատարելու համար՝ խոստանալով իր լիազորությունների շրջանակում աջակցել, ինչպես նաև մոտ ապագայում պատասխան այցելություն կատարել ինժեներական լաբորատորիա։

Հանդիպման ավարտին սաները համայնքի ղեկավարին են նվիրել իրենց ձեռքով պատրաստած ժամացույց։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել