Դիտումների քանակը` 63
Հակակոռուպցիոն իրազեկման շաբաթ՝ <<Հարթաշենի միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ-ում
«Հակակոռուպցիոն իրազեկման շաբաթ» նախաձեռնության շրջանակում, մեր դպրոցի 10-րդ և 11-րդ դասարանի սովորողների հետ, դպրոցի փոխտնօրեն՜ ՄԿԱ գծով Գայանե Հայրապետյանի և հասարակագիտության ուսուցիչ՝ Հովիկ Բաղդասարյանի կողմից կազմակերպվեց և անցկացվեց կոռուպցիայի կանխարգելման իրազեկման դաս: Դասապրոցեսին ներկայացվեց կոռուպցիայի բոլոր հնարավոր տեսակները, դրանց վտանգները պետության և մարդկանց համար: Միջոցառումը անցավ աշակերտների ակտիվ ներգրավվածությամբ, որոնք տալիս էին հարցեր և բերում բազմաթիվ օրինակներ այդ արատավոր երևույթի վերաբերյալ:
Միջոցառումը համարվեց կայացած ու նպատակային:
Միջոցառմանը մասնակցեց դպրոցի տնօրինությունը: