Հալիձորի դպրոցականները համայնքի ղեկավարի հետ քննարկել են ջրային ռեսուրսների պահպանությունը

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հանդիպում դպրոցականների հետ՝ «Սմարթ-էկրաններ Աշխարհացույցի դպրոցներին 2026» ծրագրի շրջանակներում

Հալիձորի միջնակարգ դպրոցի աշակերտները կարևոր ու արդյունավետ հանդիպում ունեցան Տաթև համայնքի ղեկավար Սամվել Լալայանի հետ։

Քննարկման առանցքում՝ Տաթև համայնքի հանքային ջրերի և բնական աղբյուրների պահպանությունը, ջրային ռեսուրսների արդյունավետ ու ճիշտ օգտագործման անհրաժեշտությունը,աշակերտների կողմից առաջարկվող նորարարական և գործնական լուծումները։

Համայնքի ղեկավար Սամվել Լալայանը բարձր գնահատեց աշակերտների պատրաստակամությունն ու նախաձեռնողականությունը՝ խոստանալով լիարժեք աջակցություն ցուցաբերել ծրագրի հետագա ընթացքին և առաջարկվող լուծումների իրագործմանը։

Նման հանդիպումները ոչ միայն խորացնում են սովորողների հայրենագիտական ու բնապահպանական գիտելիքները, այլև ձևավորում են սեփական համայնքի ապագայով մտահոգ, պատասխանատու և քաղաքացիական պարտքը գիտակցող երիտասարդություն։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել