Հազարավոր մարդկանցից բանկերն առանց դատ ու դատաստանի բնակարաններն են ձեռքերից խլել. Աշոտ Կարապետյան

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Datalex համակարգում շուրջ 640.000 գործ կա բռնագանձման վերաբերյալ, որից 2 հատը կապված էր իմ հետ։

Առաջին գործում դատավորը զարմանքը չթաքցրեց, որ ծանուցվել եմ, երկրոդ գործում ոչ էլ “լայեղ” էին արել” ինձ ծանուցելու։ Մեր իրավունքների համար չեն ծանուցում, բայց պարտականությունների համար գետնի տակից էլ կգտնեն։

Եղել է որ տևական ժամանակ կագնած եմ եղել նիստի դահլիճների դիմաց, նիստերն անցել են առանց կողմերի, հատկապես պատասխանող կողմերի ներկայությամբ /խոսքը բռնագանձման մասին է/

Հազարավոր մարդկանց դատական իրավունքի խախտում է տեղի ունեցել, այն կարգի որ դատավորն է զարմանում թե ինչպես ենք մենք ծանուցվել։

Հազարավոր մարդ Հայաստանում հնարավորություն չի ունեցել ի պաշտպանություն իրեն նույնիսկ մի բառ խնդրի դատարանից, նունիսկ դահլիճում արդեն ունեզրկված լաց լինի, չտիրապետելով մասնագիտական բարդ տերմիններին։

Հազարավոր մարդկանցից բանկերն առանց դատ ու դատաստանի բնակարաններնեն ձեռքերից խլել, աշխատավարձերն ամբողջությամբ պահել, երբ նույնիսկ հարկադիրն իրեն նման բան թույլ չի տալիս։

Եվ սա Հայաստանի Հանրապետությունում։

Այսօր կարդացի որ Ռուբեն Վարդանյանը հրաժարվել է դատապաշպանից ի նշան բողոքի որ խախտվում են իր դատական իրավունքները։

Եթե Հայաստանում իր քաղաքացու նկատմամբ է դատական իրավունքները ոտնահարում, Ադրբեջանից ի՞նչ եք սպասում։ Կոտնահարեն ու մի հատ էլ կասեն թե գնացեք ՄԻԵԴում հազարավոր ձեր գործերին տեր կագնեք։

Թողեք էս լաց ու կոցը, Ռուբեն Վարդանյանի փոխարեն ձեր վիճակի վրա լացեք։

640 հազար գործ…. 2 մլն բնակչություն…. ամեն 3 րդն ունեզրկված.

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել