«Հազարան փրկիչ»․ օձի, աղավնու և փրկության մասին հայոց լեգենդը

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Համաձայն մեզ հասած լեգենդների՝ մի ժամանակ այդտեղ հավաքվել են բազմաթիվ ուխտավորներ, մատաղ են արել, մի մեծ կաթսայի մեջ կերակուր եփել: Որտեղից-որտեղ մի թունավոր օձ պատահաբար ընկում է կաթսայի մեջ, թունավորում ճաշը:

Երբ ուխտավորները նստում են ճաշելու, իբր Աստծո հրամանով մի աղավնի իրեն նետում է կաթսայի մեջ: Ուխտավորները ճաշը օձի, թույնի եւ փրկիչ աղավնու հետ թափում են ու հազարավոր մարդկանց ազատում մահից: Այդ օրվանից էլ սրբավայրը կոչվել է Հազարա փրկիչ:

Մինչեւ այժմ այդտեղ հաճախում են բազմաթիվ ուխտավորներ:

Հազարան փրկիչ

Խոսք: Աշոտ / Գուսան (Աշոտ Հայրապետի Դադալյան)

Երաժշտություն: Աշոտ / Գուսան (Աշոտ Հայրապետի Դադալյան)

Անիծեցին նենգաբար` հայոց աշխարհ չլինի,

Որ լեռներում հայ երգը, հայոց լեզուն միշտ լռի,

Մագաղաթներ մոխրանան և ոչ մի զանգ չհնչի,

Մենք հազարան փրկիչ ունենք, հայոց լեզուն չի լռի,

Տառապանքի ճամփա անցած հայոց երգը չի լռի:

Աղոթում են մայրերը,

Ամոքվում են մայրերը,

Որ լեռներում միշտ ցոլան

Խաղաղության ջահերը:

Անիծեցին նենգաբար, հայ օջախից ծուխ չելնի,

Որ սարերում սրինգը հայի շուրթին չհնչի,

Եվ աշխարհում հայկանուն ոչ մի հոգի չշնչի,

Մենք հազարան փրկիչ ունենք հայոց լեզուն չի լռի,

Տառապանքի ճամփա անցած հայոց երգը չի լռի:

Գուսան Աշոտ քո ազգի հոգին խաղաղ մի ծով է,

Ծնունդ առած դարերի շափաղ-շափաղ մի ծով է,

Մեծ մեսրոպյան սուրբ գրքի գոհար-գոհար մի ծով է,

Մենք հազարան փրկիչ ունենք հայոց լեզուն չի լռի,

Տառապանքի ճամփա անցած հայոց երգը չի լռի:

Աղոթում են մայրերը,

Ամոքվում են մայրերը,

Որ լեռներում միշտ ցոլան

Խաղաղության ջահերը:

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել