Կոռնիձոր գյուղում ընթանում է գյուղի շախմատի առաջնությունը

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

6 խաղափուլից հետո մրցաշարի առաջատարն են Էդուարդ Սիմոնյանն ու Գեւորգ Հովակիմյանը, ովքեր ունեն 5,5 ական միավորներ։

Մրցաշարն աննախադեպ է, քանի որ Սյունիքում (եթե ոչ Հայաստանում) երբեւէ չի եղել գյուղի շախմատի առաջնություն, որին մասնակցում են բոլորը` անկախ սեռից եւ տարիքից, եւ դրա մասնակիցների քանակն անցնում է 40֊ը։

Հիշեցնենք որ մրցաշարը կազմակերպվում է Հայաստանի Շախմատի ֆեդերացիայի հովանու ներքո, Սյունիքի շախմատի ֆեդերացիայի, «Կոռնիձոր» հիմնադրամի և Տեղի համայնքապետարանի կողմից:

📅Մրցաշարի անցկացման ժամկետը՝ հունվարի 24-ից 26-ը

📌Անցկացման վայրը՝ Կոռնիձորի միջնակարգ դպրոց

♟️Մրցաշարը բաղկացած է 9-տուրից՝ շվեյցարական մրցակարգով

🚵‍♀️Կանոնակարգը՝ արագ շախմատի՝ յուրաքանչյուր պարտիան 15 րոպե

✅Սահամնված են մրցանակներ 6 անվանակարգերում՝

🥇Առաջին տեղ՝ Չեմպիոն🏆

🥈Երկրորդ տեղի մրցանակակակիր

🥉Երրորդ տեղի մրցանակակակիր

🧙🏾‍♂️Լավագույն ավագ մրցանակակիր

🧙Լավագույն կրտսեր մրցանակակիր

👸Լավագույն կին մրցանակակիր

💰Հաղթող անվանակարգերում սահմանված են մրցանակներ և դրամական պարգևներ

⚖️Մրցաշարի գլխավոր մրցավարն է Գորիսի մարզադպրոցի շախմատի մարզիչ Վարդան Քարամյանը։

Մրցաշարի արդյունքներին կարող եք հետեւել այս հղումից.

https://chess-results.com/tnr1103762.aspx?lan=11&art=1

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել