Կյանքի որակի բարելավում և հասանելի բուժօգնություն՝ Գորիսի ԲԿ-ի հեմոդալիզի բաժանմունքում
Վերջին 5 տարիների ընթացքում Գորիսի բժշկական կենտրոնի հեմոդիալիզի բաժանմունքում բուժառուների թիվը 12-ից հասել է 33-ի։ Բուժման հասանելիության և կյանքի որակի բարելավման շնորհիվ նվազել է նաև մահացության ցուցանիշը։
Բաժանմունքը սպասարկում է Գորիսի և Սիսիանի հեմոդիալիզի կարիք ունեցող հիվանդներին։ Ամռան ամիսներին բուժառուների թիվն ավելանում է նաև զբոսաշրջիկների հաշվին, ովքեր տարածաշրջան այցելելիս օգտվում են հեմոդիալիզի ծառայությունից։
Բուժառուների թվի շարունակական աճի պայմաններում վերջին տարիներին ձեռք են բերվել հեմոդիալիզի նոր սարքեր, մոտակայում պլանավորվում է գնել ևս 2 նոր սարք։
Գորիսի ԲԿ-ի հեմոդիալիզի բաժանմունքի աշխատանքը կարևոր նշանակություն ունի Սյունիքի բնակիչների համար՝ ապահովելով անհրաժեշտ բուժօգնության հասանելիությունն ու նպաստելով բուժառուների կյանքի որակի պահպանմանն ու բարելավմանը։