COP17-ի UN Armenia – ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի տաղավարում ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի (#ՄԱԲՀ) հայաստանյան գրասենյակի նախաձեռնած ինտերակտիվ վարպետության դաս-ցուցադրությունը հյուրերին հնարավորություն ընձեռեց հաղորդակից դառնալու հայկական ավանդական կարպետագործությանը։ Միջոցառումը կազմակերպել էինք “WINNET Armenia” Network of Women Resource Centers-ի հետ համագործակցությամբ։
Տեղական բրդի ու բնական ներկերի կիրառմամբ՝ կարպետագործությունը բնության հետ ներդաշնակ ապրելու դարավոր արվեստ է։ Այս ավանդույթը նաև կայուն եկամտի աղբյուր է և տնտեսական զորեղացման կարևոր գործիք գյուղաբնակ կանանց համար։
Միջոցառման ընթացքում համաժողովի մասնակիցներն ու հյուրերը ոչ միայն հետևեցին վարպետների աշխատանքին, այլև անձամբ փորձեցին ավանդական փայտե դազգահի վրա գործել խորհրդանշական կարպետի իրենց հատվածը։
Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր միացան մեզ և իրենց հանգույցն ավելացրին այս հավաքական կարպետին։