Կապանցի հոգևոր գործիչներ շարքից…

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Կապանցի հոգևոր գործիչներ շարքից…

Հոգևորականությունն արտոնյալ խավ էր համարվում։ Սակայն ինչ արտոնյալ? Իրականում նույն գյուղացին էր, բայց քիչ թե շատ կրթված և լուսավոր, հանդուրժողականության և խաղաղ գոյակցության քարոզիչ, ժողովրդի ցավերի և հոգսերի կրող, պետք եղած պահին` հայրենի եզերքի պաշտպան։ Ազգային գաղափարների կրողն էր նա և ժողովրդի հիշողության մեջ վառ էր պահում Սյունիների, Իսրայել Օրու, Դավիթ Բեկի, Մխիթար Սպարապետի, Թորոսի, Նուբարի և մյուսների անունները, հիշեցնում Մաշտոցի և հայկական այբուբենի ստեղծման մասին։ Կապանյան ծագումով ու այստեղ ծնված հոգևոր մի շարք գործիչներ առանձնահատուկ տեղ են զբաղեցնում Հայոց եկեղեցու պատմության մեջ։

Կապանցիներ են Ամենայն Հայոց կաթողիկոս Մովսես Բ Տաթևացին (Խոտանանցի), Կ. Պոլսի հայոց պատրիարք Գևորգ Ղափանցին`Աբանդցին, Կ. Պոլսի հայոց պատրիարք Եփրեմ եպիսկոպոս Ղափանցին, Տաթևի վանքի առաջնորդ Ղազար եպիսկոպոս Բեխցին, Նոր Ջուղայի Ամենափրկիչ եկեղեցու առաջնորդ Մեսրոպ Բ Տեր-Մովսիսյան Ղափանցին, Մեսրոպ Մագիստրոս արքեպիսկոպոս Տեր-Մովսիսյանը։

Կապանյան հոգևոր տոհմերը ազդեցություն ունեին հասարակության վրա, աչքի էին ընկնում իրենց վառ անհատականություններով, ժողովրդին ծառայելու, նրան օգտակար լինելու բազմաթիվ օրինակներով։

Գ. Սմբատյան,( Սյունիք, Պատմություն և Հիշողություն)

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել