Կայացավ Տեղ համայնքի ավագանու նիստը
2025 թվականի մայիսի 20-ին` ժամը 11:00-ին, Տեղի համայնքապետարանի վարչական շենքի նիստերի դահլիճում կայացավ Տեղ համայնքի ավագանու հերթական նիստը:
Օրակարգում.
1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 25-ի N 142-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին․
2․Տեղ համայնքի վարչական սահմաններում պետական կամ համայնքային հողամասերում քաղաքացիների և իրավաբանական անձանց կողմից ինքնակամ կառույցների նկատմամբ համայնքի սեփականության իրավունքի պետական գրանցումից հետո դրանք օտարելու և /կամ/ վարձակալության իրավունքով օգտագործման տրամադրելու թույլտվություն տալու մասին․
3․Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի ավագանու 2025 թվականի փետրվարի 06-ի N 05-Ա որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին.
4․Անշարժ գույքի հարկի արտոնություն սահմանելու մասին․
5․Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի ավագնու հերթական ութերորդ նստաշրջանի հինգերորդ նիստի գումարման օրը սահմանելու մասին: