Ծաղկեփնջերի պատրաստման վորկշոփ ՆՈՒՇ-ում
Հրավիրում ենք մասնակցելու ծաղկեփնջերի պատրաստման հատուկ վորկշոփին, որը վարելու է մեր հրավիրյալ պրոֆեսիոնալ ֆլորիստ-մասնագետ Mariam Sepkhanyan -ը
Ի՞նչ կսովորեք վորկշոփի ընթացքում.
Գույների և ձևերի ներդաշնակություն. ինչպես ճիշտ ընտրել ու համադրել տարբեր ծաղիկներն ու բույսերը։
Հավաքման տեխնիկաներ. ծաղկեփունջ կազմելու պրոֆեսիոնալ հնարքներ (սպիրալաձև հավաքում, ճիշտ ծավալի հաղորդում)։
Թարմության պահպանում. ծաղիկների խնամքի գաղտնիքները, որպեսզի ձեր փունջը տանը հնարավորինս երկար թարմ մնա։
Կարևոր մանրամասներ.
Բոլոր անհրաժեշտ թարմ ծաղիկներն ու նյութերը տրամադրվում են մեր կողմից։
Ձեր իսկ ձեռքերով պատրաստած ինքնատիպ ծաղկեփունջը կմնա ձեզ՝ ձեր տունը զարդարելու կամ սիրելի անձնավորությանը նվիրելու համար։
Օրը և ժամը՝ Սեպտեմբերի 6-ին, ժամը 12:00-ին
Վայրը՝ ՆՈՒՇ կանանց ակումբ, ք. Գորիս, Մաշտոցի 2
Մանրամասների և տեղն ամրագրելու համար գրեք մեզ անձնական նամակով կամ զանգահարեք +374 99 111 031