Խնձորեսկցի աշակերտը ներկայացավ ԿԳՄՍ֊ում․ ո՞րն էր նրա թեման

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
231 Views

Սույն թվականի նոյեմբերի 26-ին տեղի ունեցավ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից նախաձեռնված «Իմ ձայնը հանուն ապահով և անվտանգ դպրոցի» ծրագրի շրջանակներում նախատեսված քննարկում-հանդիպումը։

Միջոցառման առանցքային նպատակն էր ապահովել սովորողների, ծնողների և մանկավարժների մասնակցությունը՝ կրթական հաստատություններում անվտանգ և առողջ միջավայրի ձևավորմանն ուղղված հրատապ հարցերի շուրջ։

Քննարկումների արդյունքում արձանագրվեցին կարևոր մտքեր և տեսակետներ, որոնք հիմք կծառայեն մեր դպրոցի անվտանգային համակարգի շարունակական բարելավման և կատարելագործման աշխատանքների համար։

Խնձորեսկի միջնակարգ դպրոցից համաժողովին մասնակցում էր 12-րդ դասարանի աշակերտ Ալեն Ավագիմյանը:

Նա ներկայացավ «Բոլորս տարբեր ենք, բայց հավասար. ինչ է բազմազանությունը մեր դպրոցում» թեմայով բանախոսությամբ:

Ալենը ներկայացրել է իր տեսակետը անվտանգ և ապահով միջավայրի ձևավորման մասին և իր առաջարկություններն է ներկայացրել անվտանգային համակարգի շարունակական բարելավման համար:

Շնորհակալություն մեր աշակերտին՝ Ալեն Ավագիմյանին՝ մեր դպրոցը պատշաճ ներկայացնելու համար։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել