Դիտումների քանակը` 8
Գորիսի համայնքապետարան / Goris Municipality
Այսօր՝ սեպտեմբերի 26-ին, Խնձորեսկի Ար.Սաթունցի անվ.երաժշտական դպրոցում տեղի ունեցավ մեծանուն Կոմիտաս Վարդապետի ծննդյան տարեդարձին նվիրված միջոցառում։
Կոմիտասը մեր ազգային երաժշտական մշակույթի անգնահատելի ժառանգությունն է։ Նրա ստեղծագործությունները սերունդներին փոխանցում են հայ երգի ոգին, գեղեցկությունն ու ինքնատիպությունը։
Միջոցառման ընթացքում մեր սաները կատարումներով արժևորեցին Կոմիտասի թողած հարուստ ժառանգությունը՝ ևս մեկ անգամ հնչեցնելով հայ երգն ու երաժշտությունը։
Երգենք, պահպանենք և փոխանցենք մեր ազգային երաժշտությունը սերունդներին։