Դիտումների քանակը` 31
Աշունը կրկին իր ոսկեգույն շողերն է սփռել Խնձորեսկի Գ. Սևունցի անվան միջնակարգ դպրոցի II դասարանցիների գունազարդ բեմում:
Երեխաները յուրահատուկ էին նախապատրաստվել. զարդարված բեմ, աշնանային չքնաղ բնանկար, բերք ու բարիքով լի սեղան, փոքրիկների գեղեցիկ ասմունք, ուրախ երգ ու պար:
Աշունը իր ներկապնակի բոլոր գույները անխնա սփռել էր՝ ստեղծելով գունագեղ սիմֆոնիա:
Դասվար՝ Ռուզան Դիլանչյան
Երաժիշտ՝ Եվգենյա Բաբալարյան