Հարգելի համաքաղաքացիներ,
Անցնող տարին ևս Գորիս համայնքի համար եղել է ծրագրերով և ձեռքբերումներով հագեցած ։ Համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի հետևողական աշխատանքի և տարբեր կառույցների հետ արդյունավետ համագործակցության շնորհիվ իրականացվել են տասնյակ զարգացման ծրագրեր։
Համայնքապետարանի թիմը քարտեզագրել է յուրաքանչյուր բնակավայրի կարիքները և առաջնահերթությունները՝ դրանց լուծման համար ներգրավելով պետական և միջազգային ներդրումներ։ Արդյունքում՝ բարելավվել են ենթակառուցվածքները, արդիականացվել են կրթական հաստատությունները, զարգացել է գյուղատնտեսությունը։
Տարեվերջյան ամփոփումը սկսում ենք Խնձորեսկ բնակավայրից, որտեղ իրականացված ծրագրերը վառ օրինակ են համայնք-պետություն-միջազգային կառույցներ արդյունավետ համագործակցության։
ԽՆՁՈՐԵՍԿ ԲՆԱԿԱՎԱՅՐ
ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄ
• Խմելու ջրի կապտաժների կառուցում
(Սուբվենցիոն ծրագիր՝ համայնք 55%, պետություն 45%)
• Ոռոգման ջրագծի կառուցում
(ՄԱԿ-ի Պարենի ծրագիր)
• Մեմբրանային ջրամբարի կառուցում
(ԱՄՆ ՄԶԳ աջակցություն)
• Կուրաթի գետից հիմնական խողովակաշարի կառուցում
(UNDP)
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹ
• Մանկապարտեզի հիմնանորոգում և կահավորում
(Ամերիկյան Փարոս հիմնադրամ, Focus on Children Now ՀԿ)
• Խաղահրապարակի տեղադրում
(UNDP)
• Երկրագիտական թանգարանի վերաբացում
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
• Հատիկաընդեղենի գործարանի կառուցում
• Գյուղտեխնիկայի ձեռքբերում
(ՄԱԿ-ի Պարենի ծրագիր)
ԷՆԵՐԳԵՏԻԿԱ
• 70 կՎտ հզորությամբ արևային պանելների տեղադրում համայնքային շենքերի տանիքներին
(ՄԱԿ-ի Պարենի ծրագիր, UNDP)
ՃԱՆԱՊԱՐՀԱՇԻՆՈՒԹՅՈՒՆ
• Դեպի բնակավայր տանող հիմնական ճանապարհի հիմնանորոգում
• Մշակույթի տան բակի ասֆալտապատում(համայնքի ներդրում)
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Բնակիչներին տրամադրվել են՝
• Սածիլներ
• Կարտոֆիլի սերմեր
• Պտղատու ծառեր
• Կաթիլային ոռոգման համակարգեր