Մեծ հպարտությամբ տեղեկացնում ենք, որ մեր դպրոցի «Ֆիզիկա» առարկայի ուսուցչուհի Անահիտ Իշխանյանը երկրորդ անգամ մասնակցել է կամավոր ատեստավորմանը և ոչ միայն հաղթահարել անցողիկ շեմը, այլև ցուցաբերել տոկոսային բարձր արդյունք:
Սիրելի՛ Անահիտ Իշխանյան,
Սրտանց շնորհավորում ենք կամավոր ատեստավորումը երկրորդ անգամ նույնպես բարձր ցուցանիշներով հաղթահարելու կապակցությամբ։ Ձեր ձեռքբերումները կրկին ապացուցում են, որ մասնագիտական աճը, նվիրվածությունը և ինքնազարգացման հանդեպ Ձեր հետևողականությունը մշտապես օրինակելի են։
Դուք ոչ միայն արժանացել եք բարձր գնահատականի, այլ նաև հաստատել, որ ժամանակակից, պահանջատեր և պատասխանատու մանկավարժի համբավը պահելը մշտական աշխատանք է, որը դուք կատարում եք մեծ սիրով ու ջանքով։ Սովորողները, կոլեկտիվը և ամբողջ դպրոցը շահում են Ձեր մասնագիտական պատրաստվածությունից ու հոգատար վերաբերմունքից։
Մաղթում ենք, որ Ձեր հաջորդ քայլերը նույնպես ուղեկցվեն հաջողությամբ, նոր ձեռքբերումներով և նոր հաղթանակներով։ Շնորհակալություն Ձեր անմնացորդ նվիրումի, օրինակելի աշխատանքի և կրթությանը բերած նվաճումների համար։
Կրկին շնորհավորում ենք։