«Լիլի Նարինյան » պարային դպրոցը 5 տարեկան է

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

«Լիլի Նարինյան » պարային դպրոցը 5 տարեկան է։

5 տարի առաջ այս օրը՝ 2020թ. մարտի 1-ին Գորիս քաղաքում բացվեց «Լիլի Նարինյան» պարային դպրոցը։ Մենք չգիտեինք թե մեզ ինչ փորձություններ էր սպասվում՝ կորոնավիրուս, 44 օրյա պատերազմ, արգելքներ և խոչընդոտներ։ Մեր ամենօրյա քրտնաջան աշխատանքի, քաջության, պարարվեստի հանդեպ սերը գորիսաբնակներին ավելի հասու դարձնելը, նպատակների հստակությունն ու այսօրվա իրականությունը կանխորոշելու զգացողությունը մեզ մղեց առաջ։ Այսօր մենք մեծ, շատ մեծ ընտանիք ենք և մեր ամենահզոր ուժը՝ մեր սաներն ու ծնողներն են, որոնց թվաքանակը արդեն անցել է 2 հարյուրակի շեմը։

Իմ սաները տարբերվող են ,քանզի նրանց դաստիարակել են այնպիսի ծնողներ, որոնք մշտապես ցուցաբերում են պատրաստակամություն, վճռականություն և միասնականություն։

Մեր տարած յուրաքանչյուր հաղթանակ Ձերն է։ Մեր յուրաքանչյուր ձեռքբերում սեր ու մշակույթ է, դեպի հայրենիք՝ Արցախ։

Փայլելով հայկական և միջազգային բեմերում, մենք թողնում և կերտում ենք մեր պատմությունը, իսկ հանդիսատեսին արդեն ծանոթ և հոգուն մոտ է մեր պարային ձեռագիրը։

Մենք շարունակելու ենք ստեղծագործել, քայլել մեր կառուցած ճանապարհով։ Ուզում եմ իմանաք, որ մենք ենք մեր այսօրվա պարային դպրոցի «հիմնաքարը», և մենք ՈՒԺԵՂ ԵՆՔ, քանի որ մենք ՄԵՆՔ ԵՆՔ:

Հ.Գ. Իսկ ամենակարևորը՝ Հոբելյանական 5 ամյակը դեռ առջևում է…

Լիլի Նարինյան պարային դպրոց

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել