Դիտումների քանակը` 28
Իրաքյան Քուրդիստանում կրկին հանգիստ չէ։ Ինչպես հուլիսի 8-9-ին էր սկսվել ապստամբություն Հարքի ցեղի կողմից տարածքային վեճերի պատճառով, որը այն ժամանակ հարթվեց իշխանությունների միջամտությամբ, այժմ ևս ամեն ինչ այնքան էլ հարթ չէ։
Խուրշիդ Հարքին հուլիսի 8-9-ին Գորան ցեղի հետ ունեցած հողային վեճերի պատճառով սկսել էր զինված բախումներ։ Այժմ կրկին սկսել է մոբիլիզացնել իր աշիրեթը զինելով թեթև և ծանր զինատեսակներով։
Աշիրեթը հայտարարել է, որ սպասում են, որպեսզի Քուրդիստանի տարածաշրջանային կառավարությունը (KRG) Հարքի և Գորան ցեղերի միջև միջցեղային տարածքային վեճերը լուծելու համար քայլեր ձեռնարկի։