Դե ինչ Ե՛Կ ԻՐԱԿԱՆ ԴՊՐՈՑ…
«Իրական Դպրոց Գորիս» կրթամշակութային հիմնադրամը յայտարարում է «Համակարգերի տեսութիւն» մասնագիտութեամբ 2024-25 ուս. տարուայ ընդունելութիւն։
2024-25 ուս. տարում մենք արդէն հանդէս ենք գալիս որպէս առանձին կրթական հաստատութիւն:
Տեղեկացնում ենք, որ նոր լիցենզիայի շրջանակում 2024-25 ուս․ տարուայ ընդունելութեան համար տեղերը խիստ սահմանափակ են:
«Իրական Դպրոց Գորիս» կարող են ընդունուել 9-րդ դասարանն աւարտած աշակերտները:
Հիմնադրամն իրականացնում է «Համակարգերի տեսութիւն» (Systems Theory) մասնագիտութեամբ քառամեայ ուսումնական ծրագիր: Ուսումնառութեան ընթացքում ուսանողները ստանում են կրթութիւն համակարգաբան (Systems Engineer, Systemologist) մասնագիտութեամբ՝ տնտեսական, քաղաքական, իրաւական և կրթամշակութային ոլորտներում։
Ուսումնառութեան 1-ին տարին նուիրուած է ընդհանուր նշանակութեան՝ ազատ արուեստների (Liberal Arts) դասընթացին: Ուսանողները սեփական ձեռքով պատրաստում են անհրաժեշտ պարագաները, ուսումնասիրում են աշխարհի և քաղաքակրթութեան պատմութիւնը, այցելում և կազմակերպում են ցուցահանդեսներ, ներկաեացումներ, համերգներ, հողագործական և շինարարական աշխատանքներ, ճամփորդում են:
Ուսման 2-րդ տարուց նախատեսուում է աշխատանքային ուսնակութիւն տարբեր ընկերութիւններում: Առաջին երկու տարիները ներառում են հանրակրթական աւագ դպրոցի X-XII դասարանների ուսումնական ծրագիրը, ինչպէս նաեւ ազգային պար, երգ, վայելչագրութիւն, դասական հայերէն (գրաբար), ծրագրաւորման հիմունքներ:
Յաջորդ տարիներին ուսանողները ստանում են մասնագիտական կրթութիւն, որն իրականացուում է նախագծահեն ուսուցման կերպով: Ուսումնառութեան ընթացքում ուսանողները մասնակցում են ռազմամարզական հաւաքների եւ ստանում նախնական զինուորական պատրաստութեան հմտություններ եւ գիտելիքներ։
Ուրախութեամբ տեղեկացնում ենք, որ «Արմաթ» ճարտարագիտական աշխատանոցների մրցոյթներում յաղթած սաների համար ընդունելութիւնը կը կազմակերպուի յատուկ պայմաններով:
Լրացուցիչ տեղեկութիւնների և գրանցման համար զանգահարեք
093 81 40 71 հեռախոսահամարով կամ գրեք մեր Ֆեյսբուքյան էջին։