Իսրայելի և Թուրքիայի միջև առաջացած գոյաբանական դիլեման, Իսրայելը ձևակերպել է հստակ անվտանգային «կարմիր գծեր»․ Արա Պողոսյան

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Երեկ գրել էի, որ Իսրայելը Սիրիայում 8 ավիահարված է հասցրել Սիրիայի Աբու ալ-Դուհուր ավիաբազային, որտեղ ըստ տեղեկությունների, ստեղծվում էր թուրքական ավիաբազա։

Իսրայելի և Թուրքիայի միջև առաջացած գոյաբանական դիլեման, Իսրայելը ձևակերպել է հստակ անվտանգային «կարմիր գծեր»։ Իր «կարմիր գծերից» ներս սահմանված անվտանգային միջավայրը Իսրայելը պահում է հետևողական վերահսկողության տակ, սա համարելով իր համար գոյաբանական խնդիր։

Ժամանակին՝ 1994 թվականից սկսած, եթե ավելի հեռուն նայելիս լինեինք, ապա Հայաստանն ու ԼՂՀ–ն էլ պետք է գծեին այն խորությունը, որտեղ կարելի չէր լինի ծանր սպառազինություն և բազաներ հիմնել, որպես Արցախի գոյաբանական ռիսկերի գոտի։ Սակայն բաց թողնված ժամանակը միշտ աշխատում է թշնամու օգտին, և այդպես էր մեր պարագայում։ Բաց թողնված պահը, երբ կարող էր լեգիտիմացնել մեր իրավունքները աշխատեց ի վնաս մեզ, որովհետև այդպիսին է միջազգային հարաբերությունների էությունը՝ դու սխալվում ես, քո սխալը քո դեմ են օգատագործում։

Միջազգային հարաբերությունները փողկապավոր բարի քեռիների և ջենտլմենների հարաբերություններ չեն, այլ դաժան, հաճախ՝ ո՛չ արժեքահեն, սառնասիրտ, ու անզիջում մրցակցության հարաբերություններ են, որտեղ հաղթում է, նա ով կարողանում է լավագույնս օգտագործել իր ձեռքի տակ եղած բոլոր խաղաթղթերը, նայելով շա՜տ ավելի առաջ, քան իր բոլոր մրցակիցները։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել