Ինչու՞ են թույլ պետությունները երբեմն հաղթում ուժեղներին

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Բոսթոնի համալսարանում այսպիսի մի մասնագետ կա, անունն է Իվան Արեգին-Թոֆթ, ով ուսումնասիրում է միջազգային հարաբերություններ։ Եվ այսպես

Արեգին-Թոֆթը որոշում է պատմական վերլուծություն կատարել ու տեսնել, թե վերջին 200 տարիների պատերազմների ընթացքում ուժեղ (10 և ավել անգամ ավելի շատ բնակչություն ու զենք ունեցող) և թույլ պետությունների միջև հաղթանակների ի՞նչ հարաբերակցություններ են եղել։ Ըստ Ձեզ, ինչքա՞ն հաճախ է ուժեղ կողմը հաղթել թույլ կողմին։ Կմտածեք, որ 100% դեպքերում էլ ուժեղն է հաղթել, լրիվ բնական է։

Պատասխանը կզարմացնի։ Միայն 71.5 % դեպքերում է, որ հաղթել է ուժեղ կողմը։ Ստացվում է, որ թույլ կողմն ամեն չորրորդ դեպքում հաղթել է, կամ գոնե չի պարտվել։

Այնուհետև Արեգին-Թոֆթը հարց է տալիս, բայց ինչու՞ է այդպես լինում։ Պատասխանը նույնպես ակնհայտ է՝ թերագանահատելը, թերագնահատված մարզիկը, մարտիկը, զորքը, ով վարում է ոչ ավանդական մարտ, հաճախ է հաղթում։ Արիգեն-Թոֆթի օրինակներից մեկը վերաբերում է Լոուրենս Արաբացուն, ում հանդեպ որպես հայ ահավոր ատելություն ունեմ, բայց իրենից սովորելու բան կա։ Արաբացին Առաջին համաշխարհայինի ժամանակ գլխավորել է թուրքական բանակի դեմ արաբների ապստամբությունը։

Բրիտանացիների նպատակն էր շարքից հանել Դամասկոս-Հիջազ երկաթգծերը։ Նպատակը դժվար իրագործելի էր, քանի որ թուրքական բանակը քանակապես շատ էր ու լավ զինված։ Իսկ արաբացու տրամադրության տակ էր անկազմակերպ բեդուինների մի մեծ խումբ, ովքեր ռազմական փորձ անգամ չունեին։ Բայց նրանք առանձնանում էին շարժունակությամբ և դիմացկունությամբ։

Ամեն մի բեդուինն ուներ մեկ հրացան, 100 փամփուշտ և 20 կգ այլուր և ուղտով կարող էին օրական անցել 180 կմ ճանապարհ։ Իսկ ջուր ընդամենը կես լիտր էին վերցնում, քանի որ անապատում հեշտ էին կարողանում ջուր գտնել, դե տեղանքին ծանոթ մարդիկ էին։ Արաբացին հաճախ էր կրկնում, որ մեր առավելությունն արագությունն ու ժամանակն է, ինչպես նաև տեղանքին ծանոթ լինելը։ Հենց դրա վրա էլ մենք կկենտրոնանանք։

Ինչպես նշում էր ռազմական գործիչ Մորից Սաքսոնացին՝ պատերազմի արվեստը կենտրոնացված է ոտքերի, այլ ոչ թե ձեռքերի վրա։ Եվ Արաբացին որոշում է հենվել այս մտքի վրա, քանի որ զորքն անընդհատ շարժման մեջ էր։ Թուրքերի մի մեծ զորք գտնվում էր Աքաբում, ովքեր Արաբացուն սպասում էին ծովից, իսկ վերջինս որոշում է քաղաք մտնել անապատից, որն ընդհանրապես չէր վերահսկվում։

Ոչ մի թուրքի մտքով չէր անցնում, որ բեդուիններն այդ ամռան շոգին կանցնեն սիրիական անապատով, քանի որ “անհնար” էր անցնելը։ Պատճառներից ամենագլխավորն օձերն էին, ովքեր վխտում էին ջրամբարներում և ջուր խմելը վտանգավոր էր։ Բայց Արաբացին դրան էլ էր պատրաստ, միայն թե անակնկալի բերեին թուրքերին։ Վերջապես մի քանի հարյուր հոգով հասնում են Աքաբ ու հարձակվում թուրքերի վրա։ Թուրքերը կորցնում են, գերի, վիրավոր և այլն 1200 զինվոր, իսկ Լուորենսը՝ երկու։

Ինչպես նշում է Արիգեն-Թոֆթը քանակն ու զենքը երբեմն կապ չունեն՝ լավ կազմակերպված ու լավ զինված զորք և բեդուիններ, ովքեր հենվելով իրենց ուժեղ կողմերի վրա՝ հաղթում են։ Իսկ ուժեղ կողմերն էին արագությունը, դիմացկունությունը, տեղանքին ծանոթ լինելը։ Նման դեպքում զինամթերք չունենալն առավելություն էր բեդուինների համար, ովքեր զենք ունեցողներին անակնկալի են բերում ու վերցնում ավարը։

Ինչևէ, երբեմն հաղթում են հենց հնարամիտները, այլ ոչ թե քանակն ու զենքը։ Հետաքրքիր օրինակ էր։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել