Ինչո՞ւ է Հայաստանի պատմության թանգարանում ուրարտական տիպի գոտին ներկայացվում որպես «Արևելյան Անատոլիայի» գտածո

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Այսօր ֆեյսբուքյան հրապարակումներից մեկից և դրա մեկնաբանություններից պարզ դարձավ, որ Հայաստանի պատմության թանգարանում ներկայումս ցուցադրվում է մի իր՝ հավանաբար ուրարտական տիպի գոտի, որի բացատրության համար նշված է հետևյալը. 《Գոտի պատկերազարդ՝ Ք. ա. 9-6-րդ դար, հայտնաբերման վայրը՝ անհայտ, Արևելյան Անատոլիա, Թուրքիա, բրոնզ, Նախապատմության և վաղ պատմության թանգարան》:

Երևի այս առարկան բերվել է Գերմանիայից և ցուցադրվում է թանգարանում ներկայումս բացված ցուցադրությունում:

Ժամանակին նույնիսկ Բրիտանական թանգարանը, որտեղ ուրարտական իրերը ներկայացված էին Անատոլիա անունը կրող բաժնում, հայրենասեր հայերի բողոքներից հետո վերափոխվեց և դարձավ Անատոլիա և ՈՒրարտու:

Հիմա շատ տարօրինակ է, թե ինչպե՞ս է Հայաստանի մայր թանգարանում տեղ գտել նման բացատրություն: Մանավանդ, որ թեման այդքան զգայուն է հայերի համար:

Արևելյան Անատոլիան քաղաքական եզրույթ է, որը լայնորեն կիրառվում է թուրքական պետության կողմից:

Արդյոք հնարավո՞ր չէր այդ, մեղմ ասած, ոչ հայամետ տերմինի փոխարեն գրել, օրինակ, Փոքր Ասիա կամ միայն նշել՝ ներկայիս Թուրքիա:

Մանավանդ, որ բացատրությունում նշված է, որ գոտու հայտնաբերման վայրը անհայտ է: Այսինքն թուրքանպաստ աշխարհագրական տերմին է վերագրվում մի իրի, որի գտնվելու վայրն էլ հայտնի չի:

Այդ դեպքում, ո՞րն է Արևելյան Անատոլիա գրելու պատճառը: Ինչ-որ մեկին կամ թուրքերին հաճոյանա՞լը:

Ի վերջո, պետք է գիտակցել, որ խոսքը ոչ թե Թուրքիայի, այլ Հայաստանի պատմության թանգարանի մասին է…

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել