Իլոն Մասկը ներկայացրել է աշխարհում խոշորագույն չիպերի արտադրության գործարաններից մեկը կառուցելու ծրագիրը

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Իլոն Մասկը ներկայացրել է աշխարհում խոշորագույն չիպերի արտադրության գործարաններից մեկը կառուցելու ծրագիրը։

Terafab Texas անվանումը ստացած համալիրը նախատեսվում է կառուցել Տեխաս նահանգում։ Նախնական փուլում Tesla-ն և SpaceX-ը նախագծում նախատեսում են ներդնել շուրջ 16,8 մլրդ դոլար, իսկ ամբողջական իրագործման դեպքում ներդրումների ծավալը կարող է հասնել մինչև 119 մլրդ դոլարի։

Նախագծի համաձայն՝ համալիրի ընդհանուր մակերեսը կարող է կազմել շուրջ 9,3 մլն քառակուսի մետր, իսկ գործարկումը կապահովի առնվազն 3 հազար աշխատատեղ։

Այստեղ արտադրվող չիպերը նախատեսվում է օգտագործել Մասկի ընկերությունների տարբեր նախագծերում՝ Tesla Optimus մարդանման ռոբոտներում, Cybercab ռոբոտաքսիներում, ինչպես նաև SpaceX-ի ապագա տիեզերական տվյալների մշակման համակարգերում։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել