Ի՞նչ է պատմում 14 հազար տարվա կրիայի արձանիկը մեր տարածաշրջանի մասին

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Թուրքիայի հյուսիս-արեվմուտքում գտնվող քարանձավներից մեկում վերջերս հնագետները հայտնաբերել են կրաքարից կերտված կրիայի 25 արձանիկներ։ Նրանցից որոշները կավապատ են։ Հնագետներն համարում են, որ արձանիկները պատրաստվել են վերին հին քարի դարում, 14․500÷11․200 տարի առաջ։ Դրանք, ըստ հնագետների, ունեցել են ծիսական նշանակություն։

Ավելի վաղ Թուրքիայի հարավ-արեվելքում (Մեծ Հայքի Աղձնիք աշխարհ) հայտնաբերվել է մ․թ․ա․ 6-րդ դարին պատկանող կնոջ և երեխայի թաղում։ Նրանց հետ թաղված էին նաև 21 կրիա։

Մ․թ․ա․ 3÷1 հազարամյակների սեպագիր աղբյուրներից էլ հայտնի է, որ EN.KI=E2.A=Hai=Հայ Աստծո անուններից մեկը գաղափարագրվել է կրիայի պատկերով ու անվանումով։ Այդ գաղափարագրության հիմքում հայերենի համանուն բառերի զույգ է։

Կրիայի հնագույն պատկերները վերին հին քարի դարում փորագրված Սյունիքի Ժայռապատկերներում են։

Թուրքիայի քարանձավում հայտնաբերված կրիայի արձանիկները նմանատիպ այլ փաստերի հետ վկայում են, որ EN.KI=E2.A=Hai=Հայ Աստծո պաշտամունքը գոյություն ուներ վերին հին քարի դարում։

Մանրամասները տես իմ «Հուր և Ջուր» մենագրության մեջ։

Նկարները․

1․ Քարանձավի կրիայի արձանիկը։

2․ Մ․թ․ա․ 2-րդ հազարամյակի կնիք և կոթող Հայ Աստծուն ներկայացնող կրիայի պատկերով։

3․ Կրիայի պատկերներ վերին հին քարի դարում փորագրված Սյունիքի ժայռապատկերներից։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել