Թուրքիան պետք է Հունաստանի դեմ պատերազմի վտանգը չեզոքացնի. Հունաստանի վարչապետ

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հունաստանի ՊՆ նախարար Դենիդասը անդրադառնալով Թրամփի և Էրդողանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններին նշել է.
«Մինչև F-35 կործանիչների պատվերը, ոմանք հարց էին տալիս, թե ինչո՞ւ ենք մենք պատվիրում F-35. Այդ ժամանակ ես ասացի. «Եթե Թրամփը հաղթի ընտրություններում և Էրդողանին հաջողվի գնել F-35-ներ Հունաստանից առաջ, ո՞վ դրա համար կկրի պատասխանատվություն» :
Հիմա ստացվում է, որ մեր բախտը բերեց, որ այն ժամանակ առաջարկեցինք պատվիրել F-35։
Ես համոզված չեմ, որ Թուրքիան պարտադիր կգնի այդ ինքնաթիռները, բայց մենք արդեն ունենք դրանք, այնպես որ թուրքերը թող փորձեն, եթե ցանկանում են»։
Միաժամանակ Հունաստանի վարչապետ Միցոտակիսը ՄԱԿ Գլխավոր Ասամբլեայի իր ելույթում դիմել է Թուրքիային.
«Թուրքիան պետք է Հունաստանի դեմ պատերազմի վտանգը չեզոքացնի։ Casus belli — «դա սև ամպ» է մեր հարաբերությունների վրա, այն պետք է չեզոքացնել։ Մենք ցանկանում ենք ապրել համերաշխ և խաղաղ Թուրքիայի հետ»:

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել