Թուրքիայի փափուկ ուժի դրսևորումը հետխորհրդային տարածքում

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

ԽՍՀՄ փլուզումից հետո, երբ Թուրքիան ակտիվորեն ներթափանցեց նախկին խորհրդային տարածք՝ ազդեցության սեփական գոտին ձևավորելու համար (այլ խոսքով՝ պանթյուրքիզմի առաջխաղացման նպատակով), առաջնային թիրախ էին համարվում թյուրքալեզու հանրապետությունները և ՌԴ թյուրքախոս բնակչությունը։

Անցել է 30 տարի, սակայն այդ աշխատանքը շարունակվում է և ավելի գրագետ ու թիրախային դառնում։

Այս ողջ ընթացքում պանթյուրքիզմի քարոզի և առաջխաղացման կարևորագույն գործիքներից է համարվում TIKA (Համագործակցության և համակարգման թուրքական գործակալություն) պետական կազմակերպությունը։ Հենց այս կազմակերպությունն է զբաղվել թյուրքալեզու պետությունների ու ժողովուրդների էլիտայի կրթության հարցերով՝ տրամադրելով նաև Թուրքիայի բուհերում սովորելու կրթաթոշակներ։ Ըստ միջին հաշվարկների՝ TIKA ծրագրերով անցնող տարիներին Թուրքիայում սովորել է 26 հազար ուսանող թյուրքալեզու պետություններից և ՌԴ-ից։ Այսպիսով, ձևավորվել է պրոթուրքական հայացքներ ունեցող հետխորհրդային էլիտա, որն արդեն վաղուց կարևորագույն պաշտոններ է զբաղեցնում նշված պետություններում։ TIKA-ին զուգահեռ նմանատիպ գործունեություն են ծավալում ևս մի քանի պետական և մասնավոր կազմակերպություններ։

Թյուքագետ Վարուժան Գեղամյանի բլոգից

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել