Թուրքիայի Պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը ուշագրավ հայտարարություններով է հանդես եկել, որից մի երկու միտք տեղին եմ համարում կիսվել.
«Մենք հիմա չենք ասում, որ Սիրիայում ռազմական օպերացիան մեր օրակարգում է, որովհետև մեր զինված ուժերը այլեւս պատրաստ են իրենց առջև դրված խնդիրները կատարել ամեն օր, նրանք իրենց տեղերում են»։
«Բայց այն, ինչ մենք իսկապես ցանկանում ենք ասել, արդեն ասել է մեր հարգարժան Նախագահը։ Ես կրկնում եմ նույն խոսքերը` մոտ ապագայում կհաղթեն նրանք, ովքեր կլինեն Թուրքիայի հետ»:
Ընդհանուր առմամբ, թե‘ Գյուլերի, թե‘ Ֆիդանի, թե‘ Քալընի, թե‘ Բահչելիի, և վերջապես թե‘ Էրդողանի խոսքերը և աշխատանքը հանգում է նեոօսմանիզմի և պանթուրքիզմի միավորմամբ նոր Թուրքիայի գաղափարին, որտեղ միայն թուրք-իսլամական էլեմենտը պետք է լինի գերիշխող, իսկ մյուսների տեղը ժողովուրդների միացյալ բանտն է` ի դեմս նոր թյուրքական կայսրության։