Թուրքը՝ նույն թուրքն է
Անհնար է չնկատել, կամ հաշվի չառնել այն պարզագույն իրողությունը, որ տարածաշրջանային խաղաղությանն ուղղված թուրքադրբեջանական միության քաղաքականության մեջ որևէ այլ բան չկա, քան այլ ազգերին հնարավորինս թուլացնելն ու վնասելը, ինքնությունից ու պետությունից զրկելը, ուծացնելը, նրանց ազգային արժեքներն ու ժառանգությունը ոչնչացնելը, տարածքները յուրացնելն ու պատմությունը կեղծելը։ Անհնար է չնկատել, որ նրանց վարած քաղաքականությունն իր խորքում բացառում է այլ ազգերի և հարևան պետությունների հետ հարգանքով, արդյունավետ ու խաղաղ գործակցելը, կամ տարրական իրավունքները ճանաչելը։ Անհնար է ժխտել, որ նորմալ միջազգային համակեցության ու փոխադարձ հարգանքի վրա կառուցված մոտեցումներն իրենց համար անընդունելի և անիրագործելի են, որովհետև խաղաղ պայմաններում ապրելը, ստեղծելն ու արարելն իրենց համար խորթ են՝ իրենցը չեն։ Իրենցը՝ աշխարհի հզորներին խաբելով, շողոքորթելով ու կաշառելով, և նրանց թողտվությամբ՝ մնացածին կեղծելով, ճնշելով ու սպառնալով, ասպատակելով ու թալանելով, ցեղասպանելով ու բնաջնջելով՝ տարածքներ բռնազավթելն է,
այլոց ստեղծածին ու պահպանածին տիրանալն է։
Հարցրե’ք տարածաշրջանի բոլոր բնիկներին՝ ո՞ր ազգերի պատմական տարածքներում է «տեղավորված» թուրքադրբեջանական միությունը։
Հարցրե’ք աշխարհի բոլոր երկրներին՝ 21-րդ դարում մնացե՞լ են արդյոք այլ պետություններ, որոնք չունենալով իրենցը՝ դարեր շարունակ կապկում ու յուրացնում են այլ ազգերի մշակույթն ու պատմական ժառանգությունը, իսկ քրիստոնեական հինավուրց տաճարները՝ կամ պայթեցնում են, կամ վերածում են մզկիթների:
Կա՞ն աշխարհում այլ երկրներ, որոնք չեն ընդունել մարդկության դեմ իրենց կողմից իրագործած հրեշավոր ոճիրները, միլիոնավոր մարդկանց տեղահանությունների և ցեղասպանությունների անժխտելի ու հանրաճանաչ փաստերը։ Ավելին՝ ոչ միայն հրաժարվում են ապաշխարհել , ներողություն խնդրել, և փոխհատուցել, այլ ձգտում են անել նույնը։
Չկա’, չեն գտնի…
Սա է իրենց անցյալի, ներկայի և ապագայի քաղաքականության հիմնաքարն ու յուրահատկությունը։ Սա է իրենց գոյության իմաստը, շարժիչ ուժն ու բովանդակությունը:
Սա է իրողությունը, և անհնարին է անտեսել այս, որովհետև մինչ օրս հայտնի չէ որևէ առարկայական, հիմնավոր ու համոզիչ փաստարկ, որով հնարավոր կլինի հիմնավորել հակառակը ։ Հայտնի չէ, որովհետև չկա…
Փաստելով վերջին տարիների թուրքադրբեջանական միության քաղաքական սանձարձակ վարքագիծը՝ նույնիսկ տեսականորեն անհնար է հիմնավորել, որ նրանք հայտնվելով դույզն ինչ գերիշխող դիրքում՝ կարող են ձգտել իրական խաղաղության։ Այդպիսի բան չի եղել, չկա, և չի կարող լինել, որովհետև դա հակասում է իրենց քաղաքականության էությանը, դրա նպատակներին, բնույթին, իրենց կոչմանը, աշխարհընկալմանն ու էթնիկ հոգեբանությանը։
Տվյալ պարագայում ապացուցման կարիք չունի նաև այն, որ առանց լրջագույն դիվանագիտական, քաղաքական ու ռազմական զսպող ուժի հանդիպելու՝ կարող են երբևէ կանգ առնել ։
Անհնարին է, առանց ծանրակշիռ հակահարված ու դիմադրություն զգալու՝ երբեք կանգ չեն առնելու։
Եզրահանգումը միակն է՝ թուրքադրբեջանական միության հետ աշխարհաքաղաքական կենտրոնների հարաբերություններում ձևավորված ներկայիս ընթացքն ու դրա շարունակությունն անմիջականորեն սպառնում է ողջ միջին արևելյան, հյուսիս աֆրիկյան և եվրասիական տարածաշրջանի, և առաջին հերթին՝ հայ ժողովրդի և հայկական Սփյուռքի գոյությանը։
Տվյալ համատեքստում Հայաստանի ժողովրդի և Սփյուռքի հանդեպ ծառացած է գոյաբանական խնդիր, և դրա լուծման ուղին կարող է լինել համայն հայության ողջ ներուժի, առկա ու պոտենցիալ դաշնակիցների ջանքերի մեկտեղմամբ՝ անհագ թշնամու բնատուր նկրտումները զսպող բոլոր նախաձեռնություններում ակտիվ մասնակցությունը։ Ասել է թե՝ համայն հայության դիվանագիտական, քաղաքական, հոգևոր, ռազմական, գիտական, տնտեսական, տեղեկատվական ու մշակութային ազգային ռեսուրսի աշխարհով մեկ մոբիլիզացումն ու կազմակերպված գործադրումն է ընդդեմ նեոօսմանական շարժման։
Այլևս նահանջելու ոչ մի տեղ չկա