Թմրանյութերի տարածումը՝ որպես ազգային անվտանգության սպառնալիք

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Թմրանյութերով ժողովուրդներին բարոյալքելը, նվաստացնելը, ինչպես նաեւ երկրներին «չոքեցնելը» աշխարհում այնքան հին պրակտիկա է, որ նույնիսկ դասական օրինակների շարք է մտել 19-րդ դարում Չինաստանի դեմ Անգլիայի կիրառած տեխնոլոգիան՝ ստանալով «ափիոնային պատերազմ» անվանումը։

Վերջերս լայվ ձեւաչափով անդրադարձ էի կատարել թուրքական ազդեցության տարածման հնարավոր մեթոդներին, նշելով, որ մինչեւ ռազմականը կա տնտեսական, սոցիալ֊հոգեբանական, ժողովրդագրական, մշակութային, տեղեկատվական էքսպանսիաներ։ Ասել կուզեմ երկրներն իրենց ազդեցությունը իրենց հետաքրքրող տարածաշրջանում իրականացնում են ամենատարբեր ոլորտներով։

Ու գաղտնիք էլ չի, որ թուրքական աշխարհի եւ առավելապես Թուրքիայի արտաքին քաղաքականության թոփ 3 հարցերից մեկը հենց Սյունիքին է վերաբերում, այսպես կոչված Զանգեզուրի միջանցքին։

Ու էս համատեքստում իրենք մեր տարածաշրջանում փորձելու են տարածվել բոլոր ձեւերով։
Եվ այդ ձեւերից մեկն էլ մեր բնակչությանը բարոյալքելն է։ Իսկ դրա ամենալավ ձեւերից մեկը ջահելությանը նարկոտիկի վրա նստացնելը։

Ուստի, բոլոր նրանք, ովքեր մասնակից են դառնում այս հրեշավոր գործունեությանը, ակամայից դավաճանում են, այն դավաճանի պես, ով գիշերը գաղտագողի բացում է ամրոցի դռները թշնամու առաջ։ Սա զուտ պետական խնդիր չի։ Էս մարտահրավերները նախ եւ առաջ պիտի ընդունի Սյունիքում ապրող հայությունը։ Ու սրա առաջնային ձեւը միասնականությունն է եւ պատժեը մեր մեջ թշնամու ջրաղացին ջուր լցնողներին։ Մեկնաբանություններում կտեղադրեմ իմ լայվը, ինչպես նաեւ Չինաստանի ափիոնային պատերազմի մասին գրառում։

Արտուր Խոջաբաղյանի լայվը կարող եք դիտել այս հղումից․
https://www.facebook.com/arturkhojabaghyan/videos/1548261395903287

Իսկ ափինային պատերազմի մասին հրապարակումը կարող եք կարդալ այստեղ․
gtimes.am/?p=8095

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել