Ընտրություններից առաջ թե՛ Փաշինյանին և թե՛ Ալիևին պետք էր խաղաղության ու բարեկեցության պատրանք ստեղծել

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
Ընտրություններից առաջ թե՛ Փաշինյանին և թե՛ Ալիևին պետք էր խաղաղության ու բարեկեցության պատրանք ստեղծել

A-92 (ռեգուլյար) բենզինի գինը հասավ ու սոսնձվեց 600 դրամին: Իհարկե սա ռուս-ուկրաինական ու իրան-ամերիկյան պատերազմների ուղիղ հետևանքն է: Չեմ կարծում, թե այստեղ որևէ քաղաքաքական ենթատեքստ պետք է փնտրել: Բայց….. բայց տեղին է հիշել թե Փաշինյանն ինչպե՜ս էր շեփորահարում, ինչպես էր հրճվել, երբ կես դույլ ադրբեջանական բենզինը մտավ Հայաստան: Հիշեցնենք, որ ադրբեջանական բենզինը վաճառվում էր 410-430 դրամով, երբ տեղական շուկայում հաստատված գինը 500 դրամի կարգի էր: Հետո այդ «կես դույլը», ըստ Փաշինյանի, բերեց շուկայական գների շուրջ 15% նվազման: Դա էլ հեչ, դեռ պարզվեց, որ Ադրբեջանն իր կես դույլով օգնեց պայքարել և հաղթել հայկական մաֆիային: Zhoxovrti varcapete դա ներկայացնում էր որպես «խաղաղության» դրական տնտեսական ազդեցություն: Նաև հիշեցնենք, թե ի՜նչ հպարտությամբ էին ՔՊականները հայտարարում, թե Հայաստանի ու Ադրբեջանի միջև բնականոն հարաբերություններ հաստատվել !!!! Բա եթե այդպես է, բա եթե խաղաղություն է, բա եթե ազատ առևտուր է, ինչու՞ էլ էժան բենզին չի գալիս:

Պատասխանը պարզ է. ընտրություններից առաջ

պետք էր խաղաղության ու բարեկեցության պատրանք ստեղծել: Պետք էր թե՛ Փաշինյանին և թե՛ Ալիևին…..

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել