Էն հայտարարությունները որ հնչում են Բաքվում, մտնելու են դասագիրք. Արտուր Խոջաբաղյան

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
296 Views

Ստացվում է այնպես, որ մի կողմից գործող իշխանություններն ամբողջությամբ փակել են Արցախի թեման եւ լռեցնում ու խլացնում են պայքարի բոլոր հնարավորություններն արցախցիների իրավունքների պաշտպանության համատեքստում, (եւ սա բերում է հուսահատության մեծ ալիք հասարակության լայն շրջանակների մոտ), մյուս կողմից Բաքվում գերեվարված մեր հայրենակիցների հայտարարությունները լրացուցիչ ուժ են տալիս, ավետում, որ պայքարը ավարտված չէ եւ Արցախի էջը փակված չէ։

Էն հայտարարությունները որ հնչում են Բաքվում, մտնելու են դասագիրք։

Ես կառանձնացնեի դրանցից այս երկուսը․

«Ես մասնակցել եմ Արցախի ազատագրական պայքարին Ադրբեջանի դեմ պատերազմում, որտեղ էլ չեմ մասնակցել, եթե անհրաժեշտությունը լիներ՝ կմասնակցեի։»

Գեներալ Լեւոն Մնացականյան, Բաքու, 2025թ․, մարտ

«Ե´վ նախաքննության փուլում, և´ հիմա պնդում եմ, որ Արցախյան հիմնախնդիրը քրեական և դատական քննարկման առարկա չէ։

1988 թվականից մեկնարկած արցախյան շարժումն ու ինքնորոշման իրավունքի իրացման ճանապարհով գնալն արցախցիների օրինական իրավունքն է եղել եւ ես, ինչպես նաեւ այս հոդվածով անցնող մեր մյուս հայրենակիցներն ապօրինի, քրեորեն պատժելի որևէ արարք չեն կատարել»։

Արցախի նախագահ Բակո Սահակյան, Բաքու, 2025թ․, մարտ

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել