Էներգաարդյունավետության և վերականգող էներգիայի էքսպո՝ Գորիսում

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

ԷՆԵՐԳԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՂ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԷՔՍՊՈ՝ ԳՈՐԻՍՈՒՄ

📅 Հոկտեմբերի 2 | 12:00–16:00

📍 Գորիսի Գրիգոր Տաթևացու անվան հրապարակում

SAFER նախաձեռնության շրջանակում DSIK-ի հայաստանյան ներկայացուցչությունը սիրով հրավիրում է Գորիսի բնակիչներին և հյուրերին մասնակցելու Էներգաարդյունավետության և վերականգնվող էներգիայի էքսպոյին։

Միջոցառումն իրականացվում է Գորիսի համայնքապետարանի աջակցությամբ։

Էքսպոյի ընթացքում հնարավորություն կունենաք ծանոթանալու էներգախնայողության և վերականգնվող էներգիայի ժամանակակից լուծումներին, հանդիպելու ոլորտի մասնագետներին, ստանալու մասնագիտական խորհրդատվություն և բացահայտելու էներգետիկ ծախսերը նվազեցնելու հնարավորությունները՝ միաժամանակ նպաստելով շրջակա միջավայրի պահպանությանը։

🔹 Էքսպոյին իրենց տաղավարներով կմասնակցեն՝

• DSIK-ի հայաստանյան ներկայացուցչությունը

• «Արփի Սոլար»

• «Սանհիթ»

• «Ծիածան» շինանյութի խանութը

• Սյունիքի տարածաշրջանային քոլեջը

• ԳՈւՄ ՀԿ-ն

• Արցախցի կանայք, ովքեր տեղում կպատրաստեն ժինգյալով հաց և այլ համեղ ուտեստներ։

🎉 Հատուկ առաջարկ էքսպոյի այցելուների համար

Միայն հոկտեմբերի 2-ին՝ էքսպոյի շրջանակում, մասնակից կազմակերպությունները կտրամադրեն հատուկ զեղչեր և առաջարկներ։ Բաց մի՛ թողեք հնարավորությունը ծանոթանալու դրանց և օգտվելու հատուկ պայմաններից։

Եկե՛ք միասին բացահայտելու էներգախնայողության հնարավորությունները, ծանոթանալու նորարարական լուծումներին և վայելելու ջերմ ու հաճելի մթնոլորտը։ ☀️

SAFER նախաձեռնությունն իրականացնում է DSIK-ի հայաստանյան ներկայացուցչությունը՝ Եվրոպական միության և Գերմանիայի կառավարության կողմից համաֆինանսավորվող SE4Resilience ծրագրի շրջանակում, որն իրականացվում է GIZ-ի կողմից։

📍 Սպասում ենք ձեզ հոկտեմբերի 2-ին՝ Գորիսում։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել