ԶՈՐԱՎԱՐ ԱՆԴՐԱՆԻԿԻ ԿԻՍԱՆԴՐՈՒ ԲԱՑՈՒՄ ՍՅՈՒՆԻՔՈՒՄ
Օգոստոսի 10-ին Սյունիքի Տեղ գյուղում տեղի ունեցավ Զորավար Անդրանիկի կիսանդրու բացումը։ Կիսանդրու գաղափարը 2019 թ․ հղացել և ստեղծման աշխատանքները կազմակերպել է ձեր խոնարհ ծառան։
Ի սկզբանե կիսանդրին պետք է տեղադրվեր Արցախի Քաշաթաղի շրջանի Մարքիզ լեռան վրա, որ 1918 թ․ դեկտեմբերի 1-ին՝ Անդրանիկի արցախյան արշավանքի ժամանակ, ազատագրվել է զորավարի կողմից։ 2020 թ․ Արցախյան երրորդ պատերազմի արդյունքում Քաշաթաղի ժամանակավոր օկուպացիայի պատճառով առայժմ կիսանդրին կհանգրվանի Մարքիզ լեռան հանդիպակաց ձորափին գտնվող, ներկայումս սահմանամերձ դարձած Տեղ գյուղում։
Շնորհակալություն եմ հայտնում արձանի ստեղծման գործում իրենց նպաստը բերած շուրջ 100 նվիրատուներին, ինչպես նաև քանդակագործ Հարություն Համբարչյանին և Տեղ համայնքի ղեկավարությանը։
Հավատում եմ նրան, ինչ ասել եմ կիսանդրու բացման արարողությանը, որ «Մարքիզ լեռը մերն է եղել և մերն է լինելու, Շուշին մերն է եղել և մերն է լինելու, Արցախը մերն է եղել և մերն է լինելու»