Զորավարը ֆենոմենալ հայ էր։ Նրա նմանները ծնվում են մի քանի հարյուրամյակը մեկ անգամ։
Ես վստահ եմ, մեր պատմությունը բոլորովին այլ ընթացք կունենար, եթե 1918 թվականին (ինչպես ժամանակին Հույներն էին արել), Հայաստանը հռչակվեր ո’չ թե հանրապետություն, այլ սահմանադրական միապետություն և զորավարն էլ ընտրվեր որպես առաջին միապետ (դինաստիական լեգիտիմության հարցը կարող էր լուծվել համաժողովրդական հանրաքվեի միջոցով):
Նա մեր պատմության «Փոքր Մհերն» էր, որ դուրս էր եկել Ագռավաքարից, բայց մենք չգանահատեցինք նրա մեծությունը, փոխարենը Քեմալ Աթաթուրքն էր նախանձով լցված, որ Անդրանիկի մասին իր կենդանության օրոք ժողովուրդը այնքան երգեր էր ձոնել։
Ու չկար գեթ մեկ հայ, որ Անդրանիկ փաշայի մասին պատմություններ լսած չլիներ կամ չպատմեր։
Քո հետքերով, պատգամիդ համաձայն, Զորավա՜ր…