Զոհողությունների գնով Արցախը պահե՞լն էր ճիշտ, թե՞ Երևանում կամ Հայաստանի ծայրամասային որևէ գյուղում մի դպրոց կամ մանկապարտեզ կառուցելը․ Սենոր Հասրաթյան

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Զոհողությունների գնով Արցախը պահե՞լն էր ճիշտ, թե՞ Երևանում կամ Հայաստանի ծայրամասային որևէ գյուղում մի դպրոց կամ մանկապարտեզ կառուցելը»

Արցախի պաշտպանության բանակի պահեստազորի սպա Սենոր Հասրաթյանի ֆեյսբուքյան գրառումը.

«Շարունակում եմ մտածել՝ զոհողությունների գնով Արցախը պահելն էր ճիշտ, թե՞ խաղաղ ու անհոգ կյանքով ապրելու հեռանկարով Երևանում կամ Հայաստանի ծայրամասային որևէ գյուղում մի դպրոց կամ մանկապարտեզ կառուցելը…

Մտածում ու ակամայից վերհիշում եմ երջանկահիշատակ գեներալ Իվանյանի հանդիպումներից մեկը, որն, ըստ ականատեսի, տեղի ունեցավ հեռավոր 1994-ի հունվարյան դաժան պատերազմական մի օր՝ իր և Արցախի արժանապատիվ պարուսույց Աշոտ Բաբայանի միջև…

«Զինկոմիսարիատում էր, Աշոտը գեներալին խնդրում էր բանակից ազատման ամրացագրեր հատկացնել պետական համույթի մի քանի պարողների, հիմնավորելով, որ Արցախի պարի մշակույթը հարկավոր է պահել…

Գեներալը զրուցակցին ուշադիր լսել, ապա խորը շունչ է քաշել և ծանր-ծանր պատասխանել.

-Եթե Հայրենիք ու հող չունենաս, այդ պարը որտեղ և ու՞մ համար ես պարելու…»

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել