Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ միայն Իրանն ու Հայաստանն են, որ նույն մոտեցումն ունեն. Իրանի դեսպան

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
166 Views

“Իրանը կողմ է Հայաստանի տարածքում ճանապարհների ապաշրջափակմանը, բայց ցանակացած ճանապարհ, որը կներառի միջանցք, դրան դեմ ենք. Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ միայն Իրանն ու Հայաստանն են, որ նույն մոտեցումն ունեն”. Իրանի դեսպան։

«Մենք դեմ չենք ճանապարհների ապաշրջափակմանը, եթե դա իրականացվում է երկրների ազգային և տարածքների ազգային իշխանության ներքո: Մենք կողմ ենք Հայաստանի տարածքում ճանապարհների ապաշրջափակմանը, բայց այն պետք է իրականացվի ազգային և տարածքային ինքնիշխանության և տարածքային ամբողջականությունը հարգելու հիման վրա: Ցանկացած ճանապարհ, որն իր մեջ կներառի միջանցքի տրամաբանություն, մենք դրան դեմ ենք»:

«Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական համաձայնագիրը» չի հակասում Իրանի և Հայաստանի շահերին, և նրանք հայտարարել են, որ Հայաստանի կառավարությունը որևէ քայլ չի ձեռնարկելու Իրանի շահերի դեմ։

Միայն Իրանի Իսլամական Հանրապետությունն է պաշտպանել Հայաստանի դիրքորոշումը Զանգեզուրի միջանցքի հարցում, իսկ տարածաշրջանի երկրներում Իրանի Իսլամական Հանրապետությունը միակ երկիրն է,որ դեմ է արտահայտվել Զանգեզուրի միջանցքի ստեղծմանը։ Զանգեզուրի միջանցքը կվնասի և՛ Հայաստանին, և՛ Իրանին։ Իրանի և Հայաստանի միջև սահմանը հստակ է, և Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ քննարկումը որևէ ազդեցություն չի կարող ունենալ Իրանի և Հայաստանի ընդհանուր սահմանի վրա։

Մենք կողմնակից ենք դիվանագիտության և երկխոսության ճանապարհով հարցեր լուծելուն։

Մենք դեմ ենք վեճերը լուծելու համար ուժի կիրառմանը և Իրանը ջանքեր կգործադրի,որպեսզի տարածաշրջանը չներքաշվի նոր լարվածության ու նոր հակամարտության մեջ։

Միջանցք ստեղծելու համար ուժի կիրառումն արդարացում չունի, քանի որ հաղորդակցության ճանապարհն արդեն կա։

Հայաստանի հարավի հարցը մեզ և Հայաստանի համար շատ է տարբերվում այլ երկրների տեսանկյունից. մենք կտրականապես դեմ ենք միջազգային սահմանների և տարածաշրջանի աշխարհաքաղաքական պայմանների փոփոխությանը և երբեք հաշվի չենք առնի այլ երկրների նկատառումները ու չենք զիջելու այս հարցում։

Զանգեզուրի հարցը հանգուցված է Իրանի ազգային անվտանգության հետ։ Մենք ոչ մեկի հետ կատակ չենք անում մեր երկրի ազգային անվտանգության հարցում։ Այս հարցը ոչ սակարկելի է, ոչ էլ կարող է բանակցության թեմա դառնալ։

Երևանում մի խումբ ազերիների երգած երգի տեսանյութի տարածումը անարժեք և իհարկե կասկածելի խնդիր է, որը պետք է քննարկվի, և դրա վերաբերյալ բազմաթիվ հարցեր կան։ Նրանք, ովքեր ռասիստական ​​կարգախոսներ են վանկարկում, ոչ Իրանի ժողովրդի ներկայացուցիչն են, ոչ էլ ներկայացնում են Իրանի կառավարության պաշտոնական դիրքորոշումը։

Այն քայլերը որոնք կարող են լինել նպատակային, չպետք է կասկածներ առաջացնեն հայ ժողովրդի մոտ։ Այդ մարդիկ ոչ Իրանի ժողովրդի եւ ոչ էլ Իրանի ազերիների ներկայացուցիչն են։ Հավանաբար նրանք ձգտում են կասկած ու թյուրիմացություն առաջացնել Հայաստանի ժողովրդի մոտ։

Եվրոպական Միության առաքելությունը Հայաստանում քաղաքացիական առաքելություն է, և Հայաստանի կառավարությունը մեզ բացատրել է, որ այս առաքելությունը ուղղված է կայունության ամրապնդմանը և լարվածության կանխմանը։ Սա մեզ համար հասկանալի է։ Մենք հարգում ենք Հայաստանի կառավարության քաղաքականությունը՝ Եվրոպական Միությանը մոտենալու ուղղությամբ։

Հայաստանի կառավարությունը մեզ ներկայացրել է այն հնարավորությունները, որոնք կարող են բացվել Հայաստանի և Եվրոպական Միության մերձեցման միջոցով՝ Իրանի և Հայաստանի հարաբերությունների զարգացման համար։ Եթե Հայաստանի կառավարությանը հաջողվի Եվրոպայի հետ այս մերձեցումը օգտագործել Իրանի հետ իր հարաբերությունների հետագա զարգացման համար, դա մեզ համար դրական է։

Մենք մշակում ենք համապարփակ, լայնածավալ և ռազմավարական փաստաթուղթ երկու երկրների հարաբերությունների զարգացման համար, որը կստեղծի հարաբերությունների զարգացման հնարավորություններ բոլոր ոլորտներում: Այս համապարփակ և երկարաժամկետ փաստաթուղթը կստորագրվի երկու երկրների բարձր մակարդակի ղեկավարության կողմից: Այս փաստաթուղթը կարող է ստեղծել ռազմավարական, երկարաժամկետ և համապարփակ կապեր Իրանի և Հայաստանի միջև՝ հիմնված առկա իրողությունների և կարողությունների վրա: Այն կստեղծի շատ հարմար հարթակ բոլոր ոլորտներում հարաբերությունների զարգացման համար։

Սոբհանին, Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանը Հայաստանում, Իրանի և Հայաստանի միջև հնարավոր համատեղ զորավարժությունների մասին ասաց. «Իրանի և Հայաստանի պաշտպանության ոլորտում համագործակցությունները տրամաբանական շրջանակներում առաջընթաց են գրանցում, և մենք փոխադարձ ըմբռնում ունենք այս համագործակցությունները ընդլայնելու համար։ Այս համագործակցությունը ներառում է տարբեր ոլորտներ, և մենք աշխատում ենք ամրապնդել այն մասերը, որոնք բխում են երկու երկրների շահերից։ Իհարկե, այս քննարկման մանրամասները ներկայացնելու անհրաժեշտություն չկա, և ես չեմ կարող ասել՝ զորավարժություն կլինի, թե ոչ»։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել