Երեկ Գորիսում տեղի ունեցավ Հայ-Իրանական-Արցախ մշակութային փառատոն, որը միավորեց երեք տարածաշրջանների հարուստ մշակութային ժառանգությունը:
Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը և Իրանի հյուպատոս Մորթեզա Աբեդին Վարամինը միասին շրջեցին փառատոնի տաղավարներում՝ ծանոթանալով ցուցադրված աշխատանքներին և շփվելով մասնակիցների հետ:
Նրանց ներկայությունն ընդգծեց միջոցառման կարևորությունը երկկողմ հարաբերությունների ամրապնդման գործում: Միջոցառմանը ներկա էին նաև մարզային իշխանության ներկայացուցիչներ, այլ պաշտոնյաներ բազմաթիվ հյուրեր Հայաստանից, Իրանից և Արցախից: Նրանք ընդգծեցին նման միջոցառումների կարևորությունը մշակութային կապերի ամրապնդման և փոխըմբռնման խորացման գործում:
Միջոցառումը նպատակ ուներ ներկայացնել և տոնել հայկական մշակույթը, արվեստը և խոհանոցը: Փառատոնի ընթացքում ցուցադրվեցին՝
• Հայկական ավանդական և ժամանակակից արվեստի նմուշներ
• Ազգային երաժշտական և պարային համարներ
• Հայկական , իրանական խոհանոցի յուրահատուկ ուտեստներ
Այս փառատոնը կարևոր քայլ է մեր ժողովուրդների միջև կամուրջներ կառուցելու ճանապարհին: : Փառատոնը եզրափակվեց երեկոյան DJ ծրագրով, որտեղ ներկայացվեցին հայկական, իրանական և արցախյան ժամանակակից երաժշտության լավագույն նմուշները: Միջոցառումը հավակնում է դառնալ ամենամյա ավանդույթ՝ նպաստելով տարածաշրջանային մշակութային համագործակցության զարգացմանը: