Ախ, Գորիս…
Էս մի քանի օրը նկարներին եմ նայում ու չեմ կարողանում կտրվել։
Հրանտ Բաղդագուլյանի արվեստանոցում երկու օր երգել են։
Երգել են մեր ազգային երգերը, մերը, մեր հայկականը ![]()
Սևադան եկել է, նստել երիտասարդ տղաբերի-աղջիկների հետ ու տասից ավել երգ է սովորեցրել։
Տասը երգ, երկու օրում։ Երևի մինչև կեսգիշեր չեն ցրվել։
Հետո ասում են էս կախարդական աորային միացել էր Գարիկ Գագիկյանը։ «Հող»-ի Գարիկը։ Պատկերացնում եմ՝ ինչ ջերմություն է եղել էդ պահին։
Ես էստեղ նստած, հազար կիլոմետր հեռու, նկարների միջից ձայներն եմ լսում։
Գիտե՞ք, ինչ է՝ մեր երգը շատ տարօրինակ բան է։
Մեկ-մեկ կարծում ես մոռացել ես, բայց հենց մեկը սկսում է, ներսիցդ ինքնիրեն դուրս է գալիս։
Սևադա ջան, շնորհակալ եմ, որ միշտ էնտեղ ես, միշտ Արվեստանոցի կողքին։ Մեր էս զուլալ ջահելության կողքին։
Ու շնորհակալ եմ բոլորին, ովքեր էդ երկու օրը երգեցին։
Մի օր ես էլ կգամ, կնստեմ ձեր մեջ ու կերգեմ։
Առայժմ՝ հեռվից, կարոտով։ Գորիս ջան, պահիր երգդ։