Երբ գրականության դասն անցկացնում է բանաստեղծը

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Դասը վարում է բանաստեղծը

«Ողջ տարին գրքի հետ» ընթերցանության տարվա շրջանակներում Գորիսի Ա․ Բակունցի անվան թիվ 1 մ/դ XI Դ դասարանում գրականության դասը վարում էր բանաստեղծ, ՀԳՄ անդամ, ՀԳՄ Սյունիքի բաժանմունքի նախագահ Լևոն Սահակյանը։ Հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Լ․ Թունյանը ներկայացրեց բանաստեղծին, նրա բանաստեղծական արվեստը, իսկ Լ․ Սահակյանը սիրով խոսեց հասարակության մեջ գրողի դերի, պատասխանատվության մասին, անդրադարձավ հատկապես պատանիների շրջանում ընթերցանության նկատմամբ հետաքրքրության նվազման պատճառներին ու հետևանքներին, ներկայացրեց բանաստեղծությունը ճիշտ կարդալու տաղաչափության կանոնները և այլն։ Աշակերտներին առավելապես հետաքրքրում էր, թե ինչպես է ծնվում բանաստեղծական տողը, ինչ գրքեր կարդալ, ինչպես տարբերել լավ ու վատ գրողին ու գիրքը։ Աշակերտները Սահակյանի՝ վերջերս լույս տեսած բանաստեղծությունների ժողովածուից՝ «Ընտրյալներից», ստեղծագործություններ ընթերցելուց հետո նվեր ստացան բանաստեղծի մակագրությամբ գիրքը, որը ողջ տարին կլինի նրանց սեղանին։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել