Երանի եք տալու Պուտինին, երբ գա նրա հաջորդը. Տոկաևի սենսացիոն հայտարարությունը ԵՄ֊ում

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
Երանի եք տալու Պուտինին, երբ գա նրա հաջորդը. Տոկաևի սենսացիոն հայտարարությունը ԵՄ֊ում

«Երանի եք տալու Պուտինին, երբ գա նրա հաջորդը»

«Ես շատ լավ հարաբերություն ունեմ ՌԴ նախագահ Պուտինի հետ։ Համարում եմ, որ նա կարելի է ասել մեծագույն պետական գործիչ է։ Եվ որքան էլ ձեզ համար կարող է հնչել տարօրինակ, բայց ես վստահաբար ասում եմ, որ իբրեւ պետական գործիչ, իբրեւ Ռուսաստանի առաջնորդ՝ Վլադիմիր Պուտինը ամենաընդունելի ֆիգուրն է Կենտրոնական Ասիայի, այդ թվում Ղազախստանի, նաեւ Եվրպայի եւ ամբողջ աշխարհի համար»։

Այս հայտարարությունը Գերմանիայում կանցլեր Մերցի հետ հանդիպումից հետո նրա հետ համատեղ ասուլիսում արել է Ղազախստանի նախագահ Տոկաեւը։

Հնչում է խիստ հատկանշական, առավել եւս այն ողբերգության ֆոնին, որ մի քանի օր առաջ եղել էր Ղազախստանում ռազմածովային վարժանքների ժամանակ, երբ նավաստիներն ընկել էին ծովը եւ նրանցից 24–ը զոհվել էր։ Ինչ կապ ունի այդ ողբերգությունը այն մտքի հետ, որ արտահայտել է Տոկաեւը Գերմանիայում։

Հարցն այն է, որ Տոկաեւը կարծես թե մինչ այդ չի արտահայտել այդպիսի խորը ռեվերանս ենթադրող մտքեր։ Ընդ որում, մտքեր, որոնք բացի իր անձնական ընկալման մասին լինելուց, նաեւ մեսիջ են Եվրոպային ու աշխարհին։

Այսինքն, Տոկաեւը Գերմանիայում ասում է՝ Պուտինը լավագույնն է, որ դուք կարող եք «ունենալ» ՌԴ նախագահի պաշտոնում։ Այլ կերպ ասած, ըստ Տոկաեւի հայտարարության տողատակի, «երանի եք տալու Պուտինին, երբ գա նրա հաջորդը»։

Իհարկե Պուտինը հավերժ չէ, սակայն այստեղ Տոկաեւի ազդակը Եվրոպային թերեւս հետեւյալն է՝ պայմանավորվեք հիմա Պուտինի հետ, որպեսզի, երբ գա նրա հաջորդը, արդեն լինեն պայմանավորվածություններ, այլապես հետո դրանք լինելու են ավելի վատը։

Այդպե՞ս է, թե ոչ, սա իհարկե յուրաքանչյորի գնահատելու հարցն է։ Ես ներկայացնում եմ այն, ինչ «հասկանում» եմ Տոկաեւի հայտարարությունից։ Դա իմ մեկնաբանությունն է։ Բայց հայտարարությունն ըստ իս շատ էական է, առավել եւս, որ հնչում է ոչ միայն Ղազախստանում այդ ողբերգական միջադեպից հետո, այլ նաեւ օրեր առաջ ՌԴ եւ Գերմանիայի ԱԳ նախարարների հանդիպումից հետո, որն առաջինն էր ավելի քան չորս եւ կես տարիների ընթացքում։ Իսկ այդ հանդիպման նախաձեռնությունը գերմանական կողմինն էր։

Եվ այստեղ նույնիսկ հարց կառաջանա, թե կարո՞ղ էր Տոկաեւից Եվրոպայի համար մի այդպիսի մեսիջ էլ ակնկալել Մերցը, քանի որ նույնը չէր կարող բարձրաձայնել ինքը։

📌 Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի տելեգրամյան գրառումը

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել