Եվրոպայի պետական համակարգերը՝ PHP-ի կրիտիկական խոցելիությունների վտանգի տակ

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
Եվրոպայի պետական համակարգերը՝ PHP-ի կրիտիկական խոցելիությունների վտանգի տակ

Եվրոպական մի շարք երկրներում կիբերանվտանգության լուրջ սպառնալիք է հայտնաբերվել․ վտանգի տակ են պետական կառույցների տեղեկատվական համակարգերը։

Հաղորդվում է, որ Դանիայում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Նիդերլանդներում և Ֆինլանդիայում մի շարք պետական հաստատություններ ժամանակավորապես դադարեցրել են իրենց աշխատանքը՝ անվտանգության համակարգերում հայտնաբերված լայնածավալ խոցելիության պատճառով։

Ըստ տարածված տեղեկությունների՝ խոցելիությունը բացահայտվել է արհեստական բանականության օգնությամբ։

PHP ծրագրավորման լեզվի մշակման պատասխանատուները, ինչպես հաղորդվում է, հրապարակել են անվտանգության հրատապ թարմացում՝ զգուշացնելով, որ կիբերհանցագործները կարող են արագորեն շահագործել հայտնաբերված խոցելիությունը։

Ըստ Reuters-ի՝ խոսքը PHP համակարգում հայտնաբերված երկու կրիտիկական խոցելիությունների մասին է, որոնք կարող են հարձակվողներին թույլ տալ հեռակա կարգով վնասաբեր կոդ գործարկել սերվերներում՝ առանց մուտքանունի և գաղտնաբառի։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել