Ես կտրականապես դեմ եմ և պահանջում եմ, որ մեր տնօրենի պաշտոնը մնա անփոփոխ․ Էրիկ Օհանջանյան

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
254 Views

Գորիսի պետական գյուղատնտեսական քոլեջ-ի ձայնը պետք է լսելի լինի։

Ես՝ որպես երրորդ կուրսի ուսանող, հստակ և պատասխանատվությամբ հայտարարում եմ իմ դիրքորոշումը՝ կապված մեր քոլեջում քննարկվող հարցերի հետ։

Վերջին օրերին շրջանառվող լուրերը երկու քոլեջների միավորման և տնօրենի պաշտոնանկության մասին առաջացրել են խոր մտահոգություն ուսանողների շրջանում։

Ես կտրականապես դեմ եմ և պահանջում եմ, որ մեր տնօրենի պաշտոնը մնա անփոփոխ։

Մեր տնօրենը՝ ընկեր Տոռոզյանը, անշահախնդիր և նվիրված աշխատանքի միջոցով բարձրացրել է մեր կոլեջի անունը, ապահովել է ուսանողների բարեկեցությունն ու վստահությունը։

Նա միշտ գործել է արդարությամբ, արժանապատվությամբ և սրտացավությամբ՝ լինելով ոչ միայն ղեկավար, այլ նաև ուսանողների պաշտպան։

Մենք՝ ուսանողներս, չենք կարող լռել, երբ վտանգվում է մեր քոլեջի կայունությունը։

Մենք չենք կարող ընդունել մի որոշում, որը կարող է վնասել այն միջավայրը, որը տարիների ընթացքում ձևավորվել է աշխատանքի, ջերմության և փոխհասկացողության միջոցով։

Հետևաբար, ես՝ որպես երրորդ կուրսի ուսանող, պահանջում եմ․

1. Չեղարկել երկու քոլեջների միավորման վերաբերյալ քննարկումները։

2. Պահպանել մեր քոլեջի ինքնուրույնությունը, անկախությունը և ավանդույթները։

3. Թույլ չտալ, որ մեր տնօրենը՝ ընկեր Տոռոզյանը, հեռացվի իր պաշտոնից։

Այս պահանջը բխում է ոչ թե անձնական վերաբերմունքից, այլ քոլեջի հանդեպ սրտացավ վերաբերմունքից։

Մենք գիտենք և տեսնում ենք, որ հենց ընկեր Տոռոզյանի ղեկավարությամբ մեր քոլեջը կայացել է, զարգացել և ձեռք է բերել հարգանք թե՛ ուսանողների, թե՛ աշխատակիցների համար։

Մենք չենք կարող անտարբեր մնալ։

Մենք բարձրացնում ենք մեր ձայնը՝ որպես ուսանողներ, ովքեր պահանջում են արդարություն, հարգանք և կայունություն։

Մեր քոլեջը մեր տունն է, իսկ մեր տնօրենը՝ այդ տան հիմքը։

Եվ մենք՝ ուսանողներս, պահանջում ենք, որ նա շարունակի իր պաշտոնը և ղեկավարի մեր քոլեջը նույն նվիրվածությամբ, ինչպես մինչ այժմ։

Մենք կանգնած ենք մեր կոլեջի և մեր տնօրենի կողքին։

Մեր նպատակն է՝ պաշտպանել այն միջավայրը, որտեղ կրթությունը զուգակցվում է մարդկային արժեքների հետ։

Նաև սանողների մի խումբ իրենց մտահոգությունն է հայտնում այն հնարավորության առնչությամբ, որ ներկայիս տնօրենը հեռացվի իր պաշտոնից և նշանակվի նոր տնօրեն։ Նրանք նշում են, որ նման փոփոխությունը կարող է նշանակալի ազդեցություն ունենալ քոլեջի մթնոլորտի, դասավանդման որակի և ուսանողական կյանքի վրա։ Ուսանողների որոշ կարծիքով՝ եթե տեղի ունենա տնօրենական փոխարինում, նրանք ստիպված կլինեն լքել քոլեջը, քանի որ չեն կարող ընդունել սպասվող փոփոխությունները և կկորցնեն արդեն կառուցված վստահությունը կրթական հաստատության նկատմամբ։

Մեր քոլեջը մեր տունն է, և մենք չենք թողնի, որ այդ տունը փոխվի կամ կործանվի

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել