371 թվականին Ներսես Ա Մեծ Կաթողիկոսը (ի թիվս սպարապետ Մուշեղ Մամիկոնյանի եւ նախարարների) գլխավորել է Հայոց բանակը Ձիրավի ճակատամարտում:
451 թվականին Հովսեփ Ա Կաթողիկոսը և Ղևոնդ քահանան առաջնորդել են (ի թիվս սպարապետ Վարդան Մամիկոնյանի եւ նախարարների) Ավարայրի ճակատամարտում Հայոց բանակը։
1827 թվականին Ներսես արքեպիսկոպոս Աշտարակեցին դարձավ Օշականի ճակատամարտի խորհրդանիշը, որի շնորհիվ ազատագրվեց Սուրբ Էջմիածինը։
1918 թվականին Գեւորգ V Կաթողիկոսն իր մահապարտների գնդով առաջնորդել է Սարդարապատի ճակատագրական կռիվը:
1944 թվականին Գևորգ VI Կաթողիկոս Չորեքչյանը դրամահավաք է կազմակերպել, որի շնորհիվ խորհրդային բանակին է փոխանցվել «Սասունցի Դավիթ» տանկային դիվիզիան:
Արցախյան բոլոր պատերազմների ժամանակ քահանաները եղել են ժողովրդի, բանակի հետ:
Պարգև և Բագրատ արքեպիսկոպոսները, Տեր Գրիգոր և Տեր Հովհաննես քահանաները և շատ ուրիշներ:
Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում զոհվել են սարկավագներ Նարեկ Պետրոսյանն ու Ռուստամ Պողոսյանը, իսկ վարդապետ Մկրտիչ Կարապետյանը համարվում է անհայտ կորած։
«Եկեղեցին զբաղվում է ոչ թե քաղաքականությամբ, այլ հայրենիքի փրկությամբ։
Հայրենիքի փրկությունը եկեղեցու առաջնային գործերից է»:
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան
Լուսանկարում Գեւորգ V Ամենայն Հայոց կաթողիկոսն է: