Դպրոցականներն այցելելեցին ԳՊՀ

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

ՀՅՈՒՐ ԷԻՆ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԸ

✅️ Այսօր Գորիսի պետական համալսարանը հյուրընկալել էր դպրոցականներին: «Մասնագիտական կողմնորոշում» խմբակի շրջանակներում համալսարան էին այցելել Ույծի միջնակարգ դպրոցի 8-րդ, 9-րդ, 10-րդ դասարանների աշակերտները՝ ԴԱԿ Նարինե Միրզոյանի և հոգեբան Սուսաննա Ղազարյանի ուղեկցությամբ:

🔰 ԳՊՀ շարունակական կրթության և կարիերայի զարգացման բաժնի վարիչի ժ/պ Անուշիկ Սահակյանը աշակերտներին ներկայացրեց համալսարանի գործունեության հիմնական ուղղությունները, մասնագիտական կրթական ծրագրերն ու դրանց առանձնահատկությունները, ինչպես նաև կրթական այն հնարավորությունները, որոնք ընձեռում է բուհը իր ուսանողներին՝ նպաստելով նրանց մասնագիտական աճին, աշխատաշուկայում մրցունակ մասնագետ դառնալուն։

🎯 Աշակերտները ներկայացրին իրենց մասնագիտական ձգտումները՝ նշելով, թե որ մասնագիտությամբ են իրենց տեսնում ապագայում, ինչպիսի մասնագետ կցանկանային դառնալ և ինչու են այդ մասնագիտությունը նախընտրում: Ծանոթանալով նրանց նախընտրած մասնագիտություններին՝ մասնագիտական կողմնորոշման գործնական աշխատանքների շրջանակում Ա. Սահակյանը կիրառեց Հ. Գարդների առաջատար ինտելեկտի թեստը՝ պարզելու աշակերտների ուժեղ կողմերը։ Թեստը հնարավորություն տվեց համադրել աշակերտների ցանկություններն իրենց կարողությունների հետ: Արդյունքների հիման վրա Ա. Սահակյանը ներկայացրեց այն մասնագիտությունները, որոնք առավել համապատասխանում էին նրանց անհատական հատկանիշներին, նախասիրություններին ու կարողություններին։

🙋‍♀️Այցը աշակերտներին հնարավորություն տվեց ավելի մոտիկից ծանոթանալու բուհական կյանքին ու մտածելու ապագա մասնագիտության ընտրության կարևորության մասին։

📍 Նման ձևաչափով հանդիպումներն ամրապնդում են դպրոց-համալսարան կապը և նպաստում աշակերտների մասնագիտական կողմնորոշմանը։

Աղբյուրը ,https://www.facebook.com/GorisSU/posts/pfbid02MtbHBYgPWTVnVAEfQA2cP96HAeQjexCPduZFzF9yFLKWEU2eBbGgmbPc9cScSdGGl

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել