Դուք հերոս էիք, կաք ու անհնար է մոռացվեք. Սոնա Դավթյան

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
Դուք հերոս էիք, կաք ու անհնար է մոռացվեք. Սոնա Դավթյան

Պատերազմի վտանգը անտեսելը, ինքնախաբեությամբ ապրելը կամ մարդկանց միտումնավոր համոզելը, թե խաղաղությունը երաշխավորված է, մեզ անպատրաստ է թողնում, և ավելի մեծ աղետների հիմք հանդիսանում։ Որքան մեծանում եմ, այնքան ավելի եմ հայի գինը հասկանում ու գնահատում, ավելի շատ անհանգստանում ամեն մի հայի համար։

Սրտներիդ մատաղ, հայեր ջան, լավն եք, թե վատն եք, ձեզ բոլորիդ շատ եմ սիրում։ Աստված տա, իսկապես խաղաղությունը մեր գլխավերևում լինի, պատերազմն էլ մենք ստեղծենք)) բայց լավ իմացեք, պատրաստ լինելն ու ուժեղանալը պարտադիր է։ 6 տարի առաջվա մեր բոլորիս ապրումները հիշեք։ Ինչ տեսանք էս քանի տարիներին, ում էր պետք։ Նույնը կրկին Չ’վերապրելու համար միայն հզորանալ է պետք։ Էլի սիրեք ում սիրում եք, էլի եղեք ընդդիմադիր, էլի եղեք իշխանամետ, բայց ազգն առաջինը սիրեք, ու ձեր ունեցածին տեր կանգնելը սիրեք։

Տերը ողորմի իմ բոլոր եղբայրներին, ազգիս բոլոր քաջերին։ Դուք հերոս էիք, կաք ու անհնար է մոռացվեք։ Երկնային խաղաղություն բոլոր մեզ համար նահատակվածներին։ Խոնարհումս ձեզ լույս աշխարհ բերող մայրերին։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել