Դուք եք մեր սերունդների առաջին դաստիարակներն ու խորհրդատուները․ Լալայան

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
255 Views

Տաթև համայնքի ղեկավար պարոն Ս. Լալայանի շնորհավորանքը՝ Կանանց միջազգային օրվա առթիվ

Սիրելի՛ կանայք, մայրեր, քույրեր և աղջիկներ,

Սրտանց ու ջերմորեն շնորհավորում եմ ձեզ՝ Կանանց միջազգային օրվա առթիվ:

Գարնան սկիզբն ավետող այս գեղեցիկ տոնը ձեր դերի և կարևորության մասին խոսելու ամենագեղեցիկ առիթներից է։ Դուք եք մեր սերունդների առաջին դաստիարակներն ու խորհրդատուները, ընտանիքների ամրության և աներեր հիմքի երաշխավորները։ Սա մեծարման տոն է, հրաշալի առիթ՝ գովաբանելու հայ կնոջ համեստությունը, առաքինի պահելաձևը, խոհեմությունը, հոգատարությունն ու իմաստությունը, անմնացորդ նվիրումը հայրենիքին և հայ օջախին։

Թող իրականություն դառնան ձեր սրտերի ամենանվիրական ցանկությունները։

Եղե՛ք ուժեղ, միշտ ժպտացեք և բարձր պահեք հայ կին լինելու ձեր արժեքներն ու արժանիքները։ Սիրե՛ք և ձեր սեդունդների մեջ արմատավորեք սերը դեպի կրթությունը, քանզի «Կրթված կանայք ցանկացած հասարակության համար գանձ են»։

Բոլորիդ մաղթում եմ ծաղկաշատ և խաղաղաբեր գարնանային օրեր։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել