Դիոգենեսը դեռ փնտրում է մարդ՝ ճրագը ձեռքին

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Դիոգենես Սինոպցին երկուս ու կես հազարամյակ առաջ ցերեկով` ճրագը վառած մարդ էր փնտրում Աթենքի փողոցներում։

Այս արձանը տեղադրված է նրա ծննդավայր, հույների կողմից մ.թ.ա. 630 – ական թվականներին հիմնադրված Սինոպ քաղաքում, որը 1458 թվականից հայտնվել է Թուրքիայի կազմում։

Արձանը վկայում է, որ Դիոգենեսը մինչ օրս ճրագը ձեռքին, ցերեկով մարդ է փնտրեւմ։

Թուրք իսլամիստները հավանաբար հենց այդ պատճառով են պահանջում հեռացնել տակառի մեջ ինքնաբավ ապրած փիլիսոփայի արձանը (հղումը մեկնաբանությունում):

Հ.Գ. 1

Արձանը կառուցվել է 2006 թվականին (հղումը մեկնաբանությունում):

Հ.Գ. 2

Համշենցիների տեղահանություն.

17-18-րդ դարերում օսմանյան իշխանությունների կողմից համշենցի հայերի բռնի իսլամացման հետևանքով քրիստոնյա համշենցիները տեղահանվել են իրենց բնօրրանից։ Նրանց մի մասը տեղափոխվել է Տրապիզոն, Օրդու, Սինոպ, Բաֆրա և այլ քաղաքներ։

20-րդ դարի սկզբին, Հայոց ցեղասպանության և բնակչության տեղահանության հետևանքով, Սինոպի հայ համայնքը գրեթե ամբողջությամբ վերացել է։ Տրամադրված աղբյուրներում չկան տվյալներ Սինոպում ներկայումս հայկական համայնքի կամ համայնքային կառույցների (եկեղեցիներ, դպրոցներ, մշակութային կենտրոններ) մասին։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել