ՏԵՂ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԴԱՎԻԹ ՂՈՒԼՈՒՆՑԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈւՂԵՐՁԸ ՏԻՄ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
ՏԻՄ ոլորտի սիրելի ներկայացուցիչներ, գործընկերներ, սրտանց շնորհավորում եմ բոլորիս Տեղական ինքնակառավարման մարմնի ձևավորման օրվա առթիվ։
ՏԻՄ-ն է այն կառույցը, որտեղ յուրաքանչյուր քաղաքացու ձայնն ու մասնակցությունը հիմք են համայնքի զարգացման մեջ։
Տեղական ինքնակառավարումը մեր ընդհանուր տան՝ համայնքի հզորացման արմատն է։ Կառավարման գործընթացը պահանջում է տքնաջան աշխատանք, խելամիտ համագործակցություն և սրտացավ մոտեցում։
Հասարակության հետ ձևավորվող հարաբերությունները ՏԻՄ-ում աշխատանքի կարևոր մասնիկն է, այն ազդակն է, որն անմիջապես ուղղվում է համայնքի բնակիչների կյանքի որակի բարելավմանը։
Կրկին շնորհավորում եմ ՏԻՄ ձևավորման օրվա կապակցությամբ և մաղթում խաղաղություն, բարօրություն և նոր հաջողություններ մեր սիրելի համայնքին։