Սիրելի՛ հայրենակիցներ,
Ուրախությամբ հայտարարում ենք՝ Դավիթբեկյան խաղեր 2025-ի բազմաֆինանսավորման արշավը սկսված է!
Մեր նպատակն է այս տարի խաղերը դարձնել ավելի մասշտաբային և անմոռանալի՝ հյուրընկալելով 20 թիմեր՝ ՀՀ-ի բոլոր մարզերից և համայնքներից։
Դավիթբեկյան խաղերը այս տարի անց կկացվի 2 փուլով՝ հիմնական և եզրափակիչ, որտեղ մեր թիմերը կմրցեն խելքի, ուժի և համախմբվածության մեջ։
Այս արշավի շնորհիվ մենք կկարողանանք ապահովել ոչ միայն խաղերի բարձր որակ, այլև ընդլայնել մասնակիցների շրջանակը՝ տալով ավելի շատ երիտասարդների հնարավորություն՝ դառնալու այս մեծ միջոցառման մի մասնիկը։
Նախորդ խաղերը ցույց տվեցին, թե ինչպիսի հզոր ուժ ունի համախմբվածությունը։
Այս տարի մենք կրկին ձեր աջակցության կարիքն ունենք՝ ստեղծելու նոր հաղթանակներ, նոր ընկերություններ ու նոր հիշողություններ։
Մեր հաջողությունը կախված է ձեր աջակցությունից։
Եկե՛ք միասին հաջողենք գալիք խաղերը։
Կից թողնում ենք Դավիթբեկյան խաղեր 2025թ. դրամահավաքի հղումը.