ԳՊՀ-ում տեղի ունեցաավ էլեկտրոնյաին գրադարանի շնորհանդես և համագործակցության հուշագրի կնքում

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
196 Views

ԳՊՀ-ՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ ԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳՐԻ ԿՆՔՈՒՄ

Փետրվարի 7-ին Գորիսի պետական համալսարանում տեղի ունեցավ հանդիպում, որի նպատակը Արցախի էլեկտրոնային գրադարանի ներկայացումն ու ԳՊՀ-ի և «Արցախի երիտասարդ գիտնականների եվ մասնագետների միավորում» (ԱԵԳՄՄ) հասարակական կազմակերպության համակագործակցային կապերի ամրապնդումն էր:

Ողջունելով ներկաներին՝ ԳՊՀ ռեկտոր Տիգրան Վանդունցը նշեց, որ ԱԵԳՄՄ ՀԿ-ի հետ ԳՊՀ-ն համագործակցում է դեռևս 2019 թվականից և արդյունավետ գործունեությունը բերել է նրան, որ Կողմերն այսօր ընդլայնում են համագործակցային ուղղությունները՝ ամրագրելով դրանք նոր հուշագրում: Հուշագրի հիմքում երկու կառույցների միջև գիտակրթական և գործնական ոլորտներում առկա համատեղ գործունեության ծավալումն է: Կողմերն իրականացնելու են երկկողմանի հետաքրքրություն ներկայացնող գիտագործնական, գիտահետազոտական, ինչպես նաև մասնագիտական և կազմակերպական բնույթի ծրագրեր, կազմակերպելու են գիտաժողովներ, սեմինարներ, կլոր սեղան-քննարկումներ, փոխանակելու են գիտական, մասնագիտական գրականություն, մեթոդական ձեռնարկներ, աշխատություններ, պարբերականներ և այլ նյութեր:

ԱԵԳՄՄ հիմնադիր, «Գիտական Արցախ» պարբերականի գլխավոր խմբագիր, Արցախի էլեկտրոնային գրադարանի նախաձեռնող և ղեկավար, ի.գ.թ., դոցենտ Ավետիք Հարությունյանը ներկայացրեց կայքի ստեղծման գաղափարը՝ նշելով, որ հիմնական նպատակը Արցախի և Հայաստանի վերաբերյալ գիտական ու գեղարվեստական գրականության մեկտեղումն է։ Նա ներկաներին ծանոթացրեց կայքի օգտագործման առանձնահատկություններին, հնարավորություններին՝ ընդգծելով, որ նյութերի ներբեռնումը բացառապես անվճար է, ինչը հնարավորություն է տալիս լայն շրջանակների համար հասանելի դարձնել գիտական գրականությունն ու ուսումնական նյութերը։ Ավետիք Հարությունյանն ընդգծեց, որ «Գիտական Արցախ»-ը,որը ներառված է ՀՀ ԲԿԳԿ-ի ընդունելի հանդեսների ցանկում և РИНЦ գիտատեղեկատվական շտեմարանում, միակ գիտական պարբերականն է, որը շարունակում է իր գործունեությունը Արցախի ճակատագրի փոփոխություններից հետո։

Հանդիպման ավարտին Ավետիք Հարությունյանը ԳՊՀ-ին նվիրեց «Գիտական Արցախ» պարբերականի մի շարք համարներ։ Բացի դրանից՝ համալսարանի գրադարանը համալրվեց ակադեմիկոս Վլադիկ Ներսեսյանցի «Իրավունքի փիլիսոփայություն» դասագրքով, որը իրավաբանության ոլորտում եզակի աշխատություն է։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել